close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2019
USD1476.10
GBP1590.36
EUR1524.47
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի ևս 5 տարածք ներառվեց մշակութային տարածքների ցուցակում

Հասարակություն

12 Սեպտեմբերի 2019, 15:10
 Հայաստանի ևս 5 տարածք ներառվեց մշակութային տարածքների ցուցակում

Հայաստանի ևս 5 տարածք ներառվեց մշակութային տարածքների ցուացկում: Այդ մասին որոշումը ընդունվեց կառավարության նիստում:

Ներառվել են հետևյալ տարածքները՝ Մեղրի քաղաքը (նախկին անվանումը՝ Արևիք գավառ), Արագածոտնի մարզի Աշնակ գյուղը, Գորիս քաղաքը, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղը եւ Արարատի մարզի Վերին Դվին գյուղը:

Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի նպատակը մշակութային տարածքների առկա ցուցակի թարմացումն ու համալրումն է, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետի պահանջով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակներում գրանցելու նպատակով ներկայացվող՝ ՀՀ հայտերում ներառվող տեղեկատվությունը թարմացնելու, ցուցակները նոր տարրերով համալրելու անհրաժեշտությամբ:

2012 թվականի մարտի 1-ին հաստատվել է «Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները և մշակութային տարածքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 241-Ն որոշումը:

Հայաստան 1991-1997 թթ.  (մաս 11)
17 Սեպտեմբերի 2019, 17:42 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 11)
Ընկերական մտորումներ
17 Սեպտեմբերի 2019, 09:36 Ընկերական մտորումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica