close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2019
+0°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ ըմբիշները մեկնել են Ղազախստան

Սպորտ

12 Սեպտեմբերի 2019, 15:08
 Հայ ըմբիշները մեկնել են Ղազախստան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթան, որտեղ սեպտեմբերի 14-22-ը կայանալու է աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Պայքարն օլիմպիական ուղեգրերի և մեդալների համար առաջինը կսկսեն հենց հունահռոմեական ոճի ըմբիշները։ 

Ղազախստանում Հայաստանը կներկայացնեն Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica