close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սևանա լճից թույլատրվածից ավելի ջրառ չի իրականացվելու

Հասարակություն

12 Սեպտեմբերի 2019, 15:06
 Սևանա լճից թույլատրվածից ավելի ջրառ չի իրականացվելու

Կառավարությունը 2019 թվականին Սևանա լճից թույլատրվածից ավելի ջրառ չի իրականացնելու: Այդ մասին կառավարության նիստում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

 «Այս պահի դրությամբ թույլատրելի 170 միլիոն խմ-ից  30 մլն խմ-ով պակաս ջուր է բաց թողնվել, իսկ անցած տարվա նույն օրվա համեմատ՝ 53 միլիոն խմ-ով պակաս: Հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չենք ունենա։ Ավելին՝ այս պահին խնայել ենք շուրջ 30 մլն խմ»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ, նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ, Սևանա լճի մակարդակն արդեն 2 սմ-ով բարձր է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica