close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2019
USD1476.10
GBP1590.36
EUR1524.47
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԽ անդամը պարտավոր է կատարել ՄԻԵԴ որոշումները. ԵԽԽՎ նախագահի հիշեցումը` Բաքվին

Աշխարհ

12 Սեպտեմբերի 2019, 11:08
 ԵԽ անդամը պարտավոր է կատարել ՄԻԵԴ որոշումները. ԵԽԽՎ նախագահի հիշեցումը` Բաքվին

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է հետևեն իրենց պարտավորություններին` ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների լիակատար կատարումը: Սեպտեմբերի 11-ին Բաքվում անցկացվող համաժողովում ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկiեի ելույթի հիմնական ուղերձը սա էր. տեղեկացնում է contact.az-ը:

«Մեր իրավունքները, մեր ազատությունները, մեր Եվրոպան» խորագրով համաժողովը, որը նվիրված է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին, ընթանում է Ֆրանս-ադրբեջանական համալսարանի շենքում: Միջոցառումը կազմակերպել է Եվրոպայի խորհուրդը Ֆրանսիայի դեսպանության հետ, որը նախագահում է ԵԽ Նախարարների կոմիտեում:

ԵԽԽՎ նախագահը ողջույնի խոսքում տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհուրդը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքները հարգելու վրա: «Մենք կարող ենք քննարկել խնդիրների լուծման ուղիները, որոնց երկրները բախվում են ՄԻԵԴ որոշումները կատարելիս: Սակայն Եվրոպայի խորհուրդը անհրաժեշտության դեպքում վճռականորեն կարձագանքի: Նախարարների կոմիտեն, ԵԽԽՎ-ն և գլխավոր քարտուղարn աշխատում են համանման իրավիճակներում արձագանքման լրացուցիչ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ»,- նշել է նա:

Պասկiեն Եվրոպայի նոր առաջնահերթությունների թվում նշել է կանանց նկատմամբ բռնության կանխման մասին Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը, որը 34 երկրներ վավերացրել են: «Լավ կլիներ, եթե Ադրբեջանը ևս միանար այս կոնվենցիային»,- ասել է նա:

 

Հայաստան 1991-1997 թթ.  (մաս 11)
17 Սեպտեմբերի 2019, 17:42 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 11)
Ընկերական մտորումներ
17 Սեպտեմբերի 2019, 09:36 Ընկերական մտորումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica