close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2019
USD1476.10
GBP1590.36
EUR1524.47
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թանկ ապրանք՝ կարտոֆիլ. ի՞նչ կարժենա ձմռանը. «Փաստ»

Հասարակություն

12 Սեպտեմբերի 2019, 10:20
 Թանկ ապրանք՝ կարտոֆիլ. ի՞նչ կարժենա ձմռանը. «Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ Լոռու և Տավուշի մարզերում այս տարի գրանցվել է կարտոֆիլի բավականին ցածր բերք, գյուղացիները դժգոհում են, որ ձմռան շեմին դարձյալ կանգնելու են «կոտրած տաշտակի» առջև:

Մեր թղթակցի հետ զրույցում նրանք նշում էին, որ շատերն անգամ իրենց ցանած սերմացուն չեն կարողացել հավաքել։

Ավելին՝ գյուղացիները նաև դժգոհել են, որ բերքն այնքան քիչ է, որ անգամ չեն ցանկանում մեխանիզմով կազմակերպել բերքահավաքի աշխատանքները, որպեսզի հավելյալ գումար չծախսեն, քանի որ առանց այն էլ ծախսված գումարները հազիվ թե «հանեն», էլ չենք խոսում եկամտի մասին։

Սա պայմանավորված է ոչ միայն եղանակային պայմաններով, այլ նաև նրանով, որ մարզերում մարդիկ չեն կարողացել նորմալ կազմակերպել ոռոգման աշխատանքները՝ ՋՕ-երի անգործության և թափթփված աշխատանքի պատճառով։ 

Թերթի տեղեկությունների համաձայն, վիճակը շատ վատ չէ, բայց առանձնապես լավ էլ չէ Գեղարքունիքի մարզում: Ըստ մասնագետների՝ սրա արդյունքում ձմռանը շուկայում կարտոֆիլը կարող է բավականին թանկ լինել:

Ընդհանրապես, կարծիք կա, որ գյուղմթերքը աշնան ու ձմռան ընթացքում կվաճառվի զգալի թանկ գնով՝ իր բոլոր հետևանքներով»,-գրում է թերթը: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հայաստան 1991-1997 թթ.  (մաս 11)
17 Սեպտեմբերի 2019, 17:42 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 11)
Ընկերական մտորումներ
17 Սեպտեմբերի 2019, 09:36 Ընկերական մտորումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica