close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2019
USD1476.10
GBP1590.36
EUR1524.47
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գլխավոր դատախազը հանուն իր սանիկի բոյկոտում է դատարանի որոշումը. «Հրապարակ»

Իրավունք

12 Սեպտեմբերի 2019, 09:27
 Գլխավոր դատախազը հանուն իր սանիկի բոյկոտում է դատարանի որոշումը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է, որ դատախազության Հատուկ կարևորագույն գործերով վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանն առաջինն է եղել պատմության մեջ, ով դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազին` իրեն աշխատանքից ազատելու համար (նրան ազատել և նշանակել էին զինվորական դատախազի տեղակալ):

Դատարանը գլխավոր դատախազի հրամանը ճանաչել էր անվավեր, հրամանը Արթուր Դավթյանը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում` հընթացս խնդրելով Վ. Մուրադյանին` վերաքննիչում հայցից հրաժարվել, Մուրադյանն ընդառաջել՝ հրաժարվել էր հայցից, սակայն մի քանի ամիս հետո Արթուր Դավթյանը, խախտելով պայմանավորվածությունը, Վ. Մուրադյանին կրկին հեռացրել էր ՀԿԳ վարչության պետի պաշտոնից, կրկին նշանակել զինդատախազի տեղակալ՝ Մուրադյանի պաշտոնում նշանակելով Լոռու դատախազ Արսեն Մարտիրոսյանին, որը դատախազությունում աշխատող իր սանիկներից մեկն է։

Թերթի փոխանցմամբ՝ Վ. Մուրադյանը կրկին դիմել էր դատարան` արդեն վիճարկելով և՛ իր ազատումը, և՛ Լոռու դատախազի նշանակումը։ Դատարանը երկու գործն էլ վարույթ էր ընդունել և կասեցրել դատախազի երկու հրամաններն էլ, սակայն Արթուր Դավթյանն այս երկու որոշումները չէր կատարել։

Ավելին՝ դատախազության թերթի աղբյուրը հայտնել է՝ «որպեսզի Դավթյանն իր սանիկին թողնի այդ պաշտոնում, կառուցվածքային փոփոխություններ է պատրաստվում իրականացնել»:

Թերթի հետ զրույցում Վահագն Մուրադյանը հաստատել է այս տեղեկությունները՝ նշելով, որ երկուսն էլ գնում են աշխատանքի, ինչն անթույլատրելի է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հայաստան 1991-1997 թթ.  (մաս 11)
17 Սեպտեմբերի 2019, 17:42 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 11)
Ընկերական մտորումներ
17 Սեպտեմբերի 2019, 09:36 Ընկերական մտորումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica