close
Եղանակը Երևանում
2 Ապրիլի 2020
+6°
+13°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Ապր 2020
USD1504.96
GBP1624.08
EUR1552.07
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրյուդոն ցրել է խորհրդարանը

Աշխարհ

11 Սեպտեմբերի 2019, 22:22
 Թրյուդոն ցրել է խորհրդարանը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է խորհրդարանը ցրելու և երկրում 40-օրյա նախընտրական քարոզարշավ սկսելու մասին: Գրում է ТАСС գործակալությունը։

Կառավարության ղեկավարը հաստատել է նաև, որ խորհրդարանական ընտրությունները երկրում կանցկացվեն հոկտեմբերի 21-ին:

«Րոպեներ առաջ Կանադայի գլխավոր նահանգապետն ընդունել է խորհրդարանը ցրելու մասին իմ հայտարարությունը: Կանադացիներն ընտրատեղամասեր կգան հոկտեմբերի 21-ին», - ասել է Թրյուդոն` ժողովրդին ուղղված ելույթում, որը հեռարձակվել է դաշնային հեռուստաալիքներով:

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործիչները կպայքարեն Համայնքների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) 338 տեղի համար: Ընտրություններին մասնակցում են իշխող Լիբերալ կուսակցությունը, Պահպանողական կուսակցությունը, Նոր ժողովրդավարական կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը և Կանադայի ժողովրդական կուսակցությունը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica