close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քիմ Քարդաշյանն անդրադարձել է իր առողջական խնդիրներին

Աշխարհ

11 Սեպտեմբերի 2019, 21:41
 Քիմ Քարդաշյանն անդրադարձել է իր առողջական խնդիրներին

Օրերս հայտնի դարձավ, որ բժիշկները Քիմ Քարդաշյանի մոտ գայլախտի և ռևմատոիդ արթրիտի ախտանիշեր են հայտնաբերել, ինչի մասին առաջինը տեղեկացել է Keeping Up With The Kardashians իրապատում շոուի նոր եթերաշրջանի հանդիսատեսը:  Today հեռուստաշոուի շրջանակներում Քիմը մեկնաբանել է իր առողջական վիճակը: Գրում է  buro247.ru-ն:

«Ես զարմանահրաշ բժշկի եմ գտել, բժիշկ Ուոլեսին, որը պարզել է իմ խնդրի պատճառը: Ցավոք սրտի, ստիպված էի դեղամիջոցներ ընդունել ախտանշանների դեմ պայքարելու համար: Մենք գործողությունների ծրագիր ենք մշակել:

Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, սակայն աուտոիմունային խնդիրներն իսկապես վախեցնող են: Մինչ վերջերս ես չէի էլ մտածում, որ հիվանդների շարքին կդասվեմ: Մտքեր են պտտվում գլխումս, ամենավատի մասին ես մտածում: Այդ ամենի պատճառով իսկապես հայտնվում ես ընկճված վիճակում: Ես դուրս եմ եկել այդ վիճակից, սակայն շատ էի վախեցել»,- ասել է Քիմը։

 Քարդաշյանը հավելել է, որ այս թեմայով ավելի մանրամասն կխոսի իրապատում շոուի նոր մասում:

Ջերմաստիճանը նվազի
5 Դեկտեմբերի 2020, 16:02 Ջերմաստիճանը նվազի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica