close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հետևդ բաց, հոպա՛ր, կամ՝ մեր կյանքի ավտոբուսը

Թուղթուգիր

11 Սեպտեմբերի 2019, 15:51
 Հետևդ բաց, հոպա՛ր, կամ՝ մեր կյանքի ավտոբուսը

- Մի՛ նայի, քո՛ւրս, տեղ չեմ տալու, Հայկոյին ընտրեցիք, դե հիմա վայելեք:

- Չես տա, մի տա, քո շնորհքն ես ցույց տալիս, ընտրել եմ, լավ եմ արել, ձեր թալանչիներից պրծանք:

- Ի՞նչդ ա ավելացել, կարա՞ս ասես:

- Ոչ մի բանս էլ չավելանա՝ մենակ, որ դրանք չկան, հերիք ա:

- Դե էդպես գոհ ու երջանիկ էլ ծռմռվեք, բան չունեմ էլ ասելու:

- Կարգին խոսացեք, լա՞վ…

 

- Աղջի՛կ ջան, մի քիչ առաջ գնա, ցավդ տանեմ, բարձրանամ էլի, գործից ուշանում եմ:

- Մի րոպե, դուռը թող փակի, պայուսակս հանեմ տակից, կառաջանամ…

 

- Բա որ ծայրամասերից էսքան խցկվեն, մեզ տեղ չի լինի, ինչքան եկվոր կա՝ լցվում են առաջին կանգառներում, տրանսպորտը մինչև հասնում է Հալաբյան՝ մեզ՝ աբորիգեններիս, կես ոտի տեղ էլ չի մնում, սա ի՞նչ վիճակ է:

- Հա՜, վարչապետից պրծանք, էդ հիմա էլ դուք սկսեցիք շերտավորել մարդկանց, հա՞՝ եկվոր, աբորիգեն, երևանցի, ռայոնցի... Սաղս էլ հայ ենք, էս երկրից ենք: Էնպես եք խոսում, կարծես ձեր պապերը հազար տարի Հալաբյանի վրա են ապրել: Սաղս էլ ինչ-որ մի տեղից եկած ենք:

- Ախպե՛րս, մի՛ ջղայնանա, սրանք որ Հայկոյին ընտրել են, ինչ ասես դուրս կտան հիմա, ներվերդ մի՛ քայքայի…  

 

- «Էն ում ախպոր հեռախոսն է զանգուուում», «էն ում ախպերն է զանգուուուում» (հեռախոսազանգ): 

- Հա, Մխո՛, աաալո, նոր անցավ դեմովս, դատարկ ե՞ս, Կիևյան մոստի վրա եմ, ինքն էլ նոր անցավ դեմովս: Հա, լավ, մի երկու բառ ես էլ կասեմ իրեն, պետք կլինի՝ կսատկացնենք: Նոր է եկել, չի ջոկում: Մի րոպե հլը, էդ գլուխդ ներս քաշի՝ դուռը փակեմ: Հետևից վերև բարձրացեք, տեղ չկա՝ իջեք, ձեր հավեսը չունեմ, պրծեք…

 

- Եկեք, նստեք:

- Վայ, նստեք, քույրի՛կ ջան, ես դեռ տղամարդ եմ զգում ինձ, ծեր չեմ, ջենտլմենությունս դեռ չի կորել, ի դեպ, ձեր գույները հիանալի են, բայց խորհուրդ կտայի՝ կանաչի մեջ էլ փորձեիք: Հիմա էնպես են միատեսակ ու սև հագնվում, որ կարծես արաբական երկրում լինես, այլ ոչ Երևանում…

 

- (Խուլ): Զաքա՛ր ձյա, բարև Ձեզ:

- Բարև, բարև, Հակոբի՛կ ջան: Ի՞նչ արեցիր:

- Զաքա՛ր ձյա, ուզում եմ մտնել, բայց ահավոր թարս նայեց վրաս, դաժե չբարևեց, կարո՞ղ է բան-ման է ուզում:

- Բայց ես երեկ ամբիոնում իրեն ասեցի քո մասին:

- Չգիտեմ, վախենում եմ մտնեմ, ուղղակի սա նախավերջինս է, հետո մի անգամվա հնարավորություն կմնա:

- Լավ, մտի, զանգի հետո, տեսնեմ՝ ինչ արեցիր…

 

- Ալո, բարև ձեզ, էս ռադիո «Ջա՞ն» եմ զանգել:

- Այո, այո, ո՞ւմ եք ուզում ողջունել:

- Ձեզ զանգում է Արարատի ցեմենտի գործարանի նախկին բանվորներից մեկը, ես ողջունում եմ ձեր բոլոր անձնակազմին, մեր բոլոր հայ ազգին, մեր բոլոր կառավարությանը, ցանկանում եմ, որ մեր նոր Հայաստանում սաղս հավատանք մեր վարչապետին, մեր առաջնորդին:

- Եվ ի՞նչ երգ եք ուզում լսել:

- Կուզենայի լսել էն, որ ասում է՝ «Լենինականից քելեցի, եկա, հասա Երևան», այ էդ երգը:

- Շնորհակալություն, երգն արդեն մեր եթերում է…

- Մի քիչ ցածրացրեք, էլի, առավոտ շուտ էդ անճաշակությունից գլուխներս ծանրացավ արդեն:

- Իա՜, կարո՞ղ է ես եմ երգում, ռադիոն է երգում, ո՞վ են, արա, սրանք…

 

- Հետևի դուռ բացեք:

- Չի լսում:

- Հետևդ բաց, հոպա՛ր:

- Տղա՛ ջան, վարորդը հետևն ինչպե՞ս կարող է բացել հասարակության մեջ, խոսքը երևի դռան մասին է: Սովորենք ճիշտ խոսել:

 

- ՎաԷյ, էս տոթը հերիք չի, Դուք էլ ծխում եք, մենք հիմա կխեղդվենք:

- Դուրսն եմ պահում ծուխը:

- Բայց Ձեր գլուխը հո ներսն է, փչում եք, չէ՞:

- Դուրս եմ փչում:

-  Աստված իմ…

 

- (Խուլ): Զաքա՛ր ձյա, չդրեց, իսկի չթողեց էլ նորմալ պատասխանեմ, հաստատ բան-ման է ուզում, ասեցին՝ ինքը էդպիսի խասյաթ ունի:

- Լավ, ես հիմա հասնեմ ամբիոն, բերնի գյոլը իմանամ, կասեմ քեզ:

- Հա էլի, Զաքա՛ր ձյա, մի անգամ մնաց, էդ էլ չլնի՝ դուրսը կմնամ…

 

- «Մետրոպոլ»-ի մոտ պահեք:

- Չեմ կարող, չուզեք էլ, այդտեղ կանգառ չկա:

- Բա մյուսները կանգնում են, քեֆներդ ոնց ուզի՝ վարվում եք ժողովրդի հետ:

- Թռի, մյուսներին նստի, ես չեմ կանգնում:

- Խոսալու ձև սովորեք գոնե, էս անկիրթներին որտեղից էլ գտնում են…

 

Օրորվում, օրորվում էր ավտոբուսը, իսկ մարդիկ՝ հայացքներն անորոշ կետի հառած և ընկած մտքերի, հոգսերի, անորոշության մեջ…

Վահե Սարգսյան

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica