close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2019
+21°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի անկայունության արտաքին «հմայքը»

Թեմա

11 Սեպտեմբերի 2019, 15:11
 Հայաստանի անկայունության արտաքին «հմայքը»

Գործող իշխանություններն ու նրանց առաջնորդը շատ են խոսում «թավշյա հեղափոխությանը» որևէ արտաքին ուժի աջակցության բացառման մասին: Այս թեզը չի կարող ճշմարիտ լինել մի շարք պատճառներով:

1. Նախ՝ ոչ ազգային կապիտալից սնվող կազմակերպությունների, շարժումների ու աղանդավորական կառույցների գերակշիռ մասը լծվել էին «հեղափոխության» հաղթանակին: Այսօր էլ նրանց հիմնական մասը գործող իշխանությունների հենարանն է:

2. Փաշինյանի գործունեության տեղեկատվական ապահովումը քայլերթից ի վեր շարունակում են իրականացնել հիմնականում ոչ ազգային կապիտալից սնվող մեդիամիջոցները:

3. Ակնհայտորեն, Հայաստանում ազդեցության համար բախվող աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների կայսերական շահերը չէին կարող «քնած» լինել այսպիսի հուժկու ժողովրդային ալիքից առաջ, ընթացքում և հետո, ավելին՝, որևէ լուրջ երկիր ու շարժում ուղղակի չէր կարող չհաշվարկել այս հնարավորությունն ու չօգտվեր դրանից:

4. Վերջին 20 տարիների ընթացքում հայաստանյան քաղաքացիական շարժումները հասունացնում էին երկրում փոփոխությունների իրականացման մթնոլորտը, իսկ այս շարժումներն ու նրանց թիկունքում կանգնած ֆինանսավորողները հիմնականում տարաբնույթ արտաքին ուժերն են. նրանք իրենց նպատակների իրագործման բուն պահին ուղղակի չէին կարող չեզոքանալ՝ ի չիք դարձնելով ներդրումներն ու ջանքերը:

Հայաստանը, աշխարհաքաղաքական առումով, սահմանային երկիր է և անպատկերացնելի է, որ կայսերական շահերը, չգիտես՝ ինչու, մի կողմ պետք է քաշվեին ու թողնեին, որ իրադարձությունները զարգանան ինքնին՝ բացառապես հայկական օրակարգով: Անկայությունը փոփոխությունների հիմնական միջոցն ու միջավայրն է, և ժամանակակից գլոբալ աշխարհում որևէ տրանսֆորմացիա չի մնում աննկատ ու անտեր. եթե նույնիսկ արտաքին ուժերն այն չեն հրահրում, փորձում են օգտագործել իրենց շահերի համար:

Հայաստանի անկայունության «հմայքը», ակնհայտորեն, ունի աշխարհաքաղաքական բնույթ՝ ուղղված Ռուսաստանի և Իրանի դեմ: Այն, սակայն, մատուցվեց ներքաղաքական հասունացած դժգոհության տեսքով: Միաժամանակ, երկրում փաստացի տեղի ունեցավ քաղաքական սերնդափոխություն՝ Արցախյան շարժման սերնդին փոխարինելու եկան քաղաքացիական ակտիվիստներն ու լրագրողները: Քառորդ դարը մեկ նման սերնդափոխությունն օրինաչափ է, և եթե այն չի կատարվում վերևից՝ կամովին, ակնհայտորեն տեղի է ունենում ներքևից՝ պարտադրված:

Բարեբախտաբար, շարժման նախագծողներն ու առաջնորդները մի բան շուտ հասկացան՝ եթե Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումների նավը փորձեն կտրուկ շրջել, ապա դա կլինի քաղաքական կոլապս. Հայաստանն ուղղակի կարող է չդիմանալ այդ փորձությանը: Եթե Վրաստանն ու Ուկրաինան ունեին տարածքներ և շուկաներ կորցնելու ու ոտքի վրա մնալու ներուժ, ապա Հայաստանը կա՛մ պետք է կորցներ Արցախը, կա՛մ իր ինքնիշխանությունը: Իսկ Հայաստանն առանց Արցախի կկորցնի իր անվտանգության հիմնական կռվանն ու տարածաշրջանում և աշխարհում էական գործոն լինելու հանգամանքը: Ինքնիշխանության կորստի պարագայում Հայաստանը կդառնա ռուսական մարզ կամ կհոշոտվի թուրք-ադրբեջանական ներխուժման արդյունքում: Այս սցենարները, սակայն, ձեռնտու չեն որևէ մեկին. առաջին սցենարի պարագայում Արևմուտքը, Թուրքիան ու Իրանը երկար ժամանակով կզրկվեն Կովկասում դերակատար լինելու հանգամանքից, իսկ երկրորդի պարագայում տարածաշրջանում կձևավորվի թյուրքական միաձույլ միջավայր, որը կվերաճի համաշխարհային նոր աղետի՝ սպառնալով տարածաշրջանում խաղացող բոլոր երկրներին, նույնիսկ՝ Չինաստանին:

Հայաստանի պարագայում որդեգրվեց, այսպես կոչված, «թավշյա» անցման տարբերակը՝ որպես միջանկյալ փուլ: Առերևույթ, Հայաստանը որևէ արտաքին քաղաքական շրջադարձ չկատարեց և աշխարհին փորձում է համոզել այս թեզի ճշմարտացիությունը, սակայն ձևավորեց ԱԺ և կառավարություն, հիմնականում՝ արևմտյան կողմնորոշում ունեցող քաղաքացիական ակտիվիստներից ու գործիչներից: Շարժման թիկունքում, ակնհայտորեն, ռուսական հետք չկա, և դա է պատճառը, որ Փաշինյանն ու նրա թիմը մեծ ջանքեր են թափում՝ ռուսներին համոզելու, որ իրենք շարունակում են զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները: Այս իրավիճակն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմ: Դրականն այն է, որ Հայաստանը փորձում է հակակշռել ռուսական ազդեցությունը, մեծացնել սուբյեկտայնությունը և Արևմուտքի հետ փոխհարաբերություններին հավելյալ գործիքակազմ ու հնարավորություններ առաջարկել: Իսկ բացասականն այն է, որ Ռուսաստանը հաճախ չէ, որ գործում է Արևմուտքի «թավշյա» տրամաբանությամբ. արևմտյան գործիքակազմի մեջ գերակշռող է հասարակությունների մեջ ներթափանցումն ու համակիրների լայն և ակտիվ ցանցի ստեղծումը, որոնք անհրաժեշտության պահին հասարակությունը կարող են «պայթեցնել» ներսից: Ռուսական զինանոցում սվինն է, և այն գործի է դրվում, երբ իրավիճակը սպառնում է դառնալ անվերահսկելի: Ռուսական կայսրությունը զենքի նկատմամբ միշտ ունեցել է առանձնահատուկ պաշտամունք, և նրա, այսպես կոչված, «գաղափարական իմպերիալիզմը» կարճ հաջողություն ունեցավ միայն խորհրդային դրոշով: Այն, սակայն, պարտվեց արևմտյան լիբերալիզմին:

Ռուսական ռազմաբազայի առկայության, Արցախյան հարցի գոյության և կիսաշրջափակված լինելու պարագայում Հայաստանի արտաքին կողմնորոշումների փոփոխությունն ուղղակի արկածախնդրություն կլիներ՝ սպառնալով երկրի ազգային անվտանգությանը: Սակայն ռիսկային գոտում հայտնվեցին հայ-ռուսական հարաբերությունները: Սա Հայաստանի համար ունի ապակայունացման մեծ ներուժ, քանզի երկար ժամանակ  երկիրը չի կարող գտնվել անվտանգության մեկ համակարգում, իսկ իշխանություններն ունենան հակառակ կողմնորոշումն ու ազդվեն այլ կենտրոններից:

Հայաստանյան փոփոխություններն ուղղված են նաև Իրանի դեմ: Եթե Արևմուտքն ու ԱՄՆ-ը որոշեն Իրանի դեմ պատժամիջոցներից անցնել ռազմական գործողությունների, ապա նրանց համար Հարավային Կովկասը պետք է լինի հավատարիմ հենակետ: Վրաստանում, այս առումով, կարծես խնդիրները նվազ են: Ադրբեջանում այս գիծն առաջ են մղում Իսրայելի ձեռամբ՝ ռազմարդյունաբերական արդիական համալիրների ներդրման, ռազմական հրահանգիչների և Իրանի տարածքն անօդաչու սարքերով հետախուզելու միջոցով: Հաշվի առնելով Հայաստանի զգայուն իրավիճակը՝ այստեղ այն կփորձեն գործադրել «թավշյա» իշխանությունների ձեռքով: Պարտադիր չէ, որ հաջողեն, բայց որ փորձում են և կշարունակեն փորձել, ակնառու է ու տրամաբանական:

Այսպիսով՝ ակնհայտ է, որ հայաստանյան «թավշյա հեղափոխությունն» ունի արտաքին ազդեցությունների մեծ զինանոց, և այն շարունակում է հղկվել, փորձարկվել ու գործադրվել՝ Հայաստանին մխրճելով նոր մարտահրավերների դաշտ: Սա Արևմուտքի պատասխանն էր Հայաստանի նախորդ իշխանություններին և Ռուսաստանին՝ մեկ օրում ԵՄ անդամակցությունից ԵԱՏՄ անդամակցություն շրջադարձ կատարելու համար:
Այսպիսի անկայունության պարագայում անհնար է ապահովել արտաքին որևէ լուրջ ներդրում, ավելին՝ խիստ ռիսկային են նաև ներքին ներդրումները. մարդիկ սպասումների և անորոշության մեջ են հայտնվել, որն արտագաղթի և կապիտալի արտահոսքի համար մեծ ռիսկեր է պարունակում: Փաստացի, Հայաստանի նոր իշխանությունը հայտնվել է ներքին և արտաքին խնդիրների տեղատարափի տակ, որոնց լուծումը փորձում է կոծկել կամ հետաձգել՝ դրանք հանրությանը «վաճառելով» ապագայի գունավոր պատկերներով և անցյալի «սարսափելի» ժառանգությամբ: Կադրային թույլ ներուժն ու անփորձությունը կրկնապատկում են ռիսկերը՝ գործընթացների կառավարումը դարձնելով անարդյունավետ:

Իսկ իրական հեղափոխությունն առջևում է, որն, իրոք կարող է ունենալ խիստ գունավոր տեսք, եթե ազգային ներուժը չվերագտնի իրեն ու այն չտանի հայկական պետականությունների արդիականացման հունով և անկայունացնող ուժերին չթելադրի իր կամքը:

Արտակ Սարգսյան

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica