close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+21°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.57
GBP1602.53
EUR1524.89
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՀԿ-ն առաջարկում է ուսումնառության ընթացքում 3-րդ կարգի հաշմանդամություն ստացած ուսանողներին ուսումն անվճար շարունակելու հնարավորություն տալ

Հասարակություն

11 Սեպտեմբերի 2019, 14:16
 ԼՀԿ-ն առաջարկում է ուսումնառության ընթացքում 3-րդ կարգի հաշմանդամություն ստացած ուսանողներին ուսումն անվճար շարունակելու հնարավորություն տալ

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է, որ բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում 3-րդ կարգի հաշմանդամության կարգավիճակ ստացած անձինք ուսումն անվճար շարունակելու հնարավորություն ստանան: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու ընթացքում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Գործող կարգավորման համաձայն՝ ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք բուհ են ընդունվում և սովորում անվճար համակարգով: Վճարովի համակարգում սովորող անձինք, ովքեր ուսումնառության ընթացքում ստանում են առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, դարձյալ անցնում են անվճար համակարգ: Անվճար համակարգում սովորում են նաև մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաները, այստեղ չի նշվում հաշմանդամության կարգը, հետևաբար հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք են սովորում պետպատվերի շրջանակում:

Մինչդեռ ուսումնառության ընթացքում երրորդ կարգի հաշմանդամություն ստացած ուսանողները դուրս են մնում պետպատվերով սովորելու հնարավորությունից: Այս խտրական վերաբերմունքը շտկելու նպատակով է առաջարկվել ԼՀԿ նախագիծը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica