close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+5°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԲ-ն գործում է առանձին պետության նման՝ հաշվի չառնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը. տնտեսագետ

Տնտեսական

11 Սեպտեմբերի 2019, 10:27
 ԿԲ-ն գործում է առանձին պետության նման՝ հաշվի չառնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը. տնտեսագետ

Կա փող, որը չի ստեղծում ՀՆԱ, չի մասնակցում տնտեսական ակտիվությանը և սրանով խրախուսում է էժան վարկերը, որպեսզի փողը մտնի շրջանառության մեջ: Այս մասին Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ ԳՄ ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական իջեցումը՝ 8,75-ից մինչև 5,5 տոկոս: Նա ընդգծեց, որ Հայաստանը չունի կայացած ֆինանսական շուկաներ, այդ պատճառով ամբողջը կենտրոնացած է ԿԲ-ի ձեռքում, որը գործում է առանձին պետության նման՝ հաշվի չառնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, միջամտելով այլ ոլորտների բնականոն զարգացմանը:

ԿԲ խորհուրդը երեկվա նիստում որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 5,5 տոկոս: Արդյո՞ք արդարացված եք համարում այս միջամտությունը, և ի՞նչ  հետևանքներ կարող է սա ունենալ:

- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ն այս տարվա հունվարին մեկ անգամ նույն չափով արդեն իջեցրել էր: Եվ, առհասարակ, այդ տոկոսադրույքը, սկսած 2015 թվականից, պարբերաբար իջեցրել են՝ 2015 թվականի դեկտեմբերից 0,25 տոկոսային կետերով 8,75-ից հասցնելով 5,5 տոկոսի: Ընդ որում, 2016 թվականի համարյա բոլոր ամիսներին իջեցվել է: Սրա նպատակը գնանկման դեմն առնել է՝ ստեղծելով գնաճի թույլատրելի մակարդակը՝ հիմնավորմամբ, որը հնարավոր է վերահսկել: Իմիջիայլոց, վերաֆինանսավորման տոկոսադրույքների փոփոխությունները պետք է արվեն ավելի թափանցիկ գործիքներով: Օրինակ՝ ՌԴ-ում հրապարակվում է նոր հայտարարված տոկոսադրույքի գործունեության հստակ ժամկետ, թե մինչև ե՞րբ է գործելու այս տոկոսադրույքը: Սա հնարավորություն է տալիս ֆինանսական շուկային, արդյունաբերական ոլորտներին պլանավորել իրենց գործունեությունը: Մեր երկրում այսպիսի որոշումները կայացվում են վիճակագրական տվյալները հաշվի առնելով: Մենք չունենք կայացած ֆինանսական շուկաներ, ամբողջը կենտրոնացած է ԿԲ-ի ձեռքում, որը գործում է առանձին պետության նման՝ հաշվի չառնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, միջամտելով այլ ոլորտների բնականոն զարգացմանը, ինչպես եղավ նրա կողմից բերված պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրումը: Մեծ հաշվով՝ ի՞նչ մեսիջ է սա: Սա նշանակում է, որ կա փող, որը չի ստեղծում ՀՆԱ, չի մասնակցում տնտեսական ակտիվությանը, և սրանով խրախուսվում են էժան վարկերը, որպեսզի փողը մտնի շրջանառության մեջ:

Շարքային սպառողը ինչպե՞ս կզգա այս փոփոխությունը:

- Այստեղ մի փոքր մտորելու տեղիք են տալիս մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները: Սեպեմբերի 9-ին ՀՀ վարչապետն իր ֆեսյբուքյան էջում նշել էր, որ հուլիսին 12-ամսյա գնաճը կազմել է 1,7 տոկոս, իսկ ԿԲ-ն արդեն օգոստոսի համար հաշվարկել է 0,4 տոկոս գնանկում: ԿԲ-ն փաստում է, որ այս գնանկումը կապված է գյուղմթերքի սեզոնայնության հետ: Այսինքն՝ եթե համադրելու լինենք այս երկու տվյալները, կարելի է արձանագրել, որ գյուղմթերքի գների կտրուկ անկում կա, որն էլ ուղիղ կապ ունի գյուղմթերք արտադրող մեր քաղաքացիների սոցիալական վիճակի հետ: Դե հիմա եկեք՝ գնանք ու ցածր տոկոսով վարկ տանք  պանիր արտադրող մի ընկերության և հետևենք կաթի ձեռք բերման գներին, տեսնենք՝ այստեղ գնի ավելացում լինո՞ւմ է, թե՞ ոչ: Խոսքն այն մասին է, որ տնտեսական իմաստով արտահանման վրա ազդող գնանկումն իջեցնում է դեպի երկիր հոսող ֆինանսական հոսքը, և սա է փորձ արվում կարգավորել, բայց դրանից շարքային քաղաքացու վրա դրական ազդեցություն չի լինում: Հարցը համակարգային լուծումների դաշտում է:

Համաշխարհային տնտեսության միտումների հետ որքանո՞վ է համահունչ Հայաստանի ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը:

- Համաշխարհային տնտեսությունն առաջ է գնացել իր արդյունաբերությամբ, ռոբոտաշինությամբ, տեխնոլոգիաների մշակմամբ և այլն, իսկ Հայաստանը դեռևս չունի այն մրցունակությունը, որպեսզի դիմանա գլոբալ գործընթացներին կամ գոնե ներկա գտնվի: Բայց ունենք այդ ներուժը և տնտեսության ճիշտ ծրագրմամբ կարող ենք ստեղծել հավելյալ այն արդյունքը, որը կարող ենք և պետք է արտահանենք: ԿԲ դրամավարկային քաղաքականությունը պետք է բխի իշխանությունների քաղաքական ուղղություններից ու որոշումներից: Եվ եթե լիներ որոշում, որ պետք է ստեղծվեն առաջանցիկ տնտեսական աճի այս կամ այն բևեռները, ապա պետական գանձարանում կուտակված փողը պետք է, պետության երաշխավորությամբ, ներդրվի այդ նպատակով: Հիմա դա չկա, իսկ ԿԲ-ն շարժվում է փողից փող սարքելու կոշտ նեոլիբերալ ճանապարհով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica