close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1483.36
GBP1604.97
EUR1545.47
RUB16.88
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել

Աշխարհ

11 Սեպտեմբերի 2019, 10:08
 Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել

Այսօր առավոտյան Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հաղորդում է  ճապոնական «Կիոդո» լրատվական գործակալությունը:

Երկրի վարչապետ Սինձո Աբեն իր կաբինետի անդամների հրաժարականի մասին հայտարարություն է արել: Պատճառն Աբեի ծրագրած՝ կառավարության կազմի փոփոխությունն է հուլիսին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո և հոկտեմբերին նախատեսվող սպառողական հարկը մինչև 10 տոկոս բարձրացնելուց առաջ:

Եթե 2018 թվականի հոկտեմբերին կառավարությունում վերադասավորումների ընթացքում նախարարներից շատերը պահպանեցին իրենց պաշտոնները, ապա հիմա նախկին պաշտոնին կմնան միայն կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան և ֆինանսների նախարար Տարո Ասոն:

Երկու նախարար կփոխվի, ինչպես Ճապոնիայում է ընդունված ասել, «հորիզոնական կարգով»՝ ԱԳ նախարար Տարո Կոնոն կդառնա էկոնոմիկայի նախարար, համապատասխանաբար՝ ԱԳ նախարարությունը կղեկավարի տնտեսության վերականգնման գործերով ներկայիս նախարար  Տոսիմիցու Մոտեգին: Եվս 2-ը, որոնք նախկին կաբինետներում նախարարական պաշտոններ են զբաղեցրել, կվերադառնան կառավարություն, իսկ մնացյալ 13-ն առաջին անգամ կզբաղեցնեն կառավարական պաշտոններ:

Ակնկալվում է, որ օրվա երկրորդ կեսին կներկայացվի կառավարության նոր կազմը: Այսօր երեկոյան նոր կառավարությունը կմասնակցի երկրի կայսեր կողմից հաստատվելու արարողությանը, որից հետո կհամարվի պաշտոնապես ձևավորված:

 

Նիկոլն ու կոռոնավիրուսը
2 Հուլիսի 2020, 16:45 Նիկոլն ու կոռոնավիրուսը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica