close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքական հայտ ներկայացրած նախկին դեսպանը իրողություններ է արձանագրում՝ առանց պատճառներն ու մեղավորներին նշելու. «ՀԺ»

Հասարակություն

11 Սեպտեմբերի 2019, 09:49
 Քաղաքական հայտ ներկայացրած նախկին դեսպանը իրողություններ է արձանագրում՝ առանց պատճառներն ու մեղավորներին նշելու. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որը առավել հայտնի է՝ որպես Սերժ Սարգսյանի փեսա, ինքնաբուխ եւ սաստիկ սրտաշարժ մի  ելույթ է ունեցել, որը տեսագրվել է սիրողական մակարդակով ու տարածվել իր նախընտրած լրատվամիջոցներից մեկով: Նա անդրադարձել է  մի շարք ներքաղաքական խնդիրների:

Հիմնական ասելիքն այն է, որ  Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ անբովանդակ փոփոխություն, նոր իշխանությունն էլ հնի շարունակությունն է եւ ոչինչ չեն փոխել, իսկ երկիրը գնում է դեպի անխուսափելի աղետ:

Փաստորեն, ստացվում է, որ նորերը նախկինների «գիծը» չեն փոխել եւ այդ «գիծը» աղետի է հանգեցնելու, այսինքն՝ նախկինները երկիրը տանում էին դեպի աղետ: Սա դեռ մի կողմ: Ակնհայտորեն քաղաքական հայտ ներկայացրած նախկին դեսպանը նաեւ իրողություններ է արձանագրում՝ առանց պատճառներն ու մեղավորներին նշելու: Օրինակ, հայտարարում է, թե «օդում կար փոփոխության սպասում, որն այսօր տրանսֆորմացվել է աղետի սպասման»:

Եվ ոչ մի խոսք, օրինակ, այն մասին, թե ինչո՞ւ էր երկրում հեղափոխության սպասում ձեւավորվել: Գուցե պատճառն այն է, որ ընտրությունների միջոցով փոփոխություններ իրականացնելու ոչ մի շանս չկա՞ր, գուցե մարդիկ համոզվել էին, որ նախկին դեսպանի աներոջ կուսակցությունն ընտրությունների ժամանակ «քանի տոկոս ուզում՝ խփո՞ւմ է», գուցե մարդկանց համբերության բաժակը լցրած կաթիլը եղել է այն, որ Սերժ Սարգսյանը չէր բավարարվել նախագահական ժամկետով եւ որոշել էր փոխել Սահմանադրությունն ու երկիրը ղեկավարել՝ որպես  վարչապետ... Բայց Մինասյանն, իհարկե, այդ մասին չի խոսի: Նախկին իշխանությունները, հասկանում եք, նորմալ ղեկավարում էին երկիրը, բայց հանկարծ հենց այնպես «օդից» հեղափոխության սպասում ձեւավորվեց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica