close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+26°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Դրսից նեղում են, չենք կարողանում դեմն առնել». իշխանությունը վճռական է տրամադրված. «Փաստ»

Քաղաքական

11 Սեպտեմբերի 2019, 09:25
 «Դրսից նեղում են, չենք կարողանում դեմն առնել». իշխանությունը վճռական է տրամադրված. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ամուլսարի հանքի շահագործման թեման իշխանության ներսում լուրջ խառնաշփոթ է ստեղծել՝ նաեւ թիմի մեջ ձեւավորելով բավականին բեւեռացված մթնոլորտ: Սա տեսանելի է նաեւ, այսպես ասած, անզեն աչքով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին տասնօրյակում տեղի ունեցած փակ քննարկումները, որոնց հիմնական թեման եղել է հանքի շահագործման հարցը, հատկապես պատգամավորական շրջանակներում բավականին լուրջ հակասություններ են առաջացրել:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հատկապես թեժ է անցել վերջին քննարկումը, որտեղ պատգամավորներին բացահայտ ասվել է՝ «ուզեք, թե չուզեք, Ամուլսարը շահագործվելու է, նայեք՝ ոնց եք թեմայի հետ համակերպվում, իսկ մնացածը ձեր որոշելիքն է»: Ավելին, նրանց ակնարկվել է, որ պարզապես չեն հասկանում, որ «թեմայի հետ կապված դրսից նեղում են, չենք կարողանում դեմն առնել»: 

Ըստ տեղեկությունների, ներկայումս իշխանությունները Ամուլսարի հարցում բավական վճռական են տրամադրված եւ, ըստ ամենայնի, կփորձեն գոնե նախնական լուծումներ գտնել մինչեւ վարչապետի ԱՄՆ մեկնելը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica