Էդգար Առաքելյանի՝ մանդատը վայր դնելու որոշումից հետո վարչապետը հանդիպել է խմբակցության դժգոհ անդամների հետ և հորդորել չհետևել Առաքելյանի օրինակին. «Ժամանակ»
Քաղաքական

««Իմ քայլը» խմբակցության անդամ էդգար Առաքելյանի՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշիnյանը հանդիպել է խմբակցության այն պատգամավորների հետ, որոնք, իր կարծիքով դժգոհություններ ունեն կառավարության կողմից վարվող քաղաքականությունից:
Վարչապետը հորդորել է նրանց չհետևել Առաքելյանի օրինակին, ոչ միայն մանդատը վայր չդնելու, այլ նաև խմբակցությունից դուրս չգալու հարցում, հավաստիացնելով, որ կառավարության կողմից վարվող քաղաքականությունը շատ ճիշտ է, ուղղակի ինքը չի կարող որոշ նրբություններ բացահայտել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։