close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2019
+19°
+23°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2019
USD1476.76
GBP1608.06
EUR1526.20
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որևէ արբիտրաժ Հայաստանին չի պատժի, եթե փորձաքննությունը վտանգներ պարզի. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Քաղաքական

10 Սեպտեմբերի 2019, 19:47
 Որևէ արբիտրաժ Հայաստանին չի պատժի, եթե փորձաքննությունը վտանգներ պարզի. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Առաջին հարվածը ստանալու է Որոտանը, այնուհետև ջրաղբյուրները՝ թե՛ ստորգետնյա, թե՛ մակերևութային, ինչու չէ՝ նաև Սևանը. ELARD-ի այս մտավախությունները Yerkir.am-ի հետ հարցազրույցում մեջբերեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա ընդգծեց, որ եթե միջազգային անկախ փորձաքննությունը հաստատի, որ երկրաբանության և ջրաբանության ուղղություններով կան վտանգներ, և դրանք հաղթահարված չեն, որևէ միջազգային արբիտրաժ չի կարող Հայաստանին պատժել:

Դաշնակցության դիրքորոշումն այն է, որ հանքի փորման աշխատանքները որևէ ձևով չպետք է շարունակվեն, մինչև միջազգային հեղինակավոր որևէ կազմակերպություն ամբողջական հետազոտություն չիրականացնի:

Իսկ այդ ընթացքում «Լիդիանը» պետք է հետևի, որ այսօրվա վնասակար ազդեցություններն ավելի շատ չտարածվեն, որովհետև, Մինասյանի խոսքով, այսօր էական խաթարումներ են տեղի ունեցել՝  լանդշաֆտն էականորեն ձևախեղվել է,  կան քիմիական գործընթացներ:

Արծվիկ Մինասյանը վկայակոչեց ELARD-ի հետազոտության մտահոգիչ տվյալները, ասենք՝ գոլորշիացման գերագնահատումը. տեղումները «Լիդիան»-ի նշածից ավելի շատ են լինելու, գոլորշիացումը՝ քիչ:   «Հետևաբար, հաշվարկները, որ դուք կատարում եք, թե՝ այսքան կգոլորշիանա, այսքանը մենք պոմպերով դուրս կմղենք, իրականությանը չեն համապատասխանում, տեղումները լինելու են շատ, գոլորշիացումը՝ քիչ, ձեր պոմպերն էլ փորձարկված չեն»,- ընդգծեց նա:

Երկրաբանական ուսումնասիրությամբ՝  հրաբխային այդ զանգվածի ծակոտիներն այնքան շատ են, որ հավելյալ պայթյուններն էլ ավելի են մեծացնելու դրանք, և ծակոտիների միջոցով հեղուկը շատ ավելի արագ է հասնելու ջրային ավազաններին: «Այդ դեպքում ձեր կանխատեսումը, հարգարժա՛ն «Լիդիան», որ ասում եք՝ տեղումների արդյունքում աղտոտված ջուրը 130 տարի հետո նոր կհասնի ջրային հատվածին, իրականում այդպես չէ, շատ ավելի շուտ է հասնելու»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

ՀՅԴ ԳՄ անդամը, իհարկե,  կարևորում է ծրագրի տնտեսական և սոցիալական լուրջ ցուցանիշները, բայց ասում է՝ այդ ձեռքբերումները բավարար չեն այս կամ այն որոշումը կայացնելիս: «Միանշանակ, պատասխանը «ոչ» է, որովհետև եթե շրջակա միջավայրի վրա ազդեցությունն այնքան բացասական է, որ ազդելու է մարդու կյանքի, առողջության, շրջակա միջավայրի, համայնքների, կենսաբազմազանության վրա, հանքի շահագործումն արդարացված չէ»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը:

Նա նաև անդրադարձավ «Լիդիան» ընկերությանը հանքի շահագործման թույլտվություն տալու ժամանակաշրջանի իրադարձություններին:

Մանրամասները՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica