close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միջատի առկայությունը կաղապարային հացում բացառվում է. ՊՆ-ն պարզաբանում է

Հասարակություն

10 Սեպտեմբերի 2019, 18:56
 Միջատի առկայությունը կաղապարային հացում բացառվում է. ՊՆ-ն պարզաբանում է
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել երեկ Tert.am լրատվական կայքում հրապարակված հոդվածի վերաբերյալ։ Այդ մասին Yerkir.am-ին հայտնեցին են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
 
«Սեպտեմբերի 9-ին Tert.am լրատվական հարթակում հոդված էր հրապարակվել, որում ասվում էր, որ մի զինծառայող վերոնշյալ կայքին ուղարկել է N զորամասի ճաշարանում արված լուսանկարներ, որոնցում հացի կտորի մեջ խավարասեր է պատկերված: Միջատի առկայությունը կաղապարային հացում բացառվում է՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքները.
 
  • եթե ալյուրում   խավարասեր լիներ, ապա խմորը հունցելիս այն պարզապես չէր լինի այն տեսքով, ինչպիսին  լուսանկարում է, այլ կլիներ ձևափոխված,
  • նկարում ցուցադրված հացի կտորը, որի վրա է խավարասերը, կտրտված է ԶՈՒ զորամասերում տեղադրված հաց կտրող մեքենայով, որի աշխատանքի ընթացքում հացն ամուր սեղմվում է բոլոր կողմերից և մինչև ճաշասեղանին հասնելը տեղափոխվում է  կաղապարների վրա դարսված, որից հետո այն վերադասավորվում է հացի համար նախատեսված պահեստի դարակաշարի վրա, ինչը փաստում է, որ խավարասերը հացի կողեզրային մասում չէր կարող լինել, քանի որ հացի կողեզրային մասերը բազմաթիվ անգամ հպվում են հացի տեփուրներին, դարակաշարերին, կտրատող մեքենային և հացամանին,
  • հացի կաղապարում կամ հունցված խմորի մեջ  խավարասերի առկայության դեպքում հացը թխելիս այն պարզապես կայրվեր, քանի որ այդ գործընթացն իրականացվում է 260-280°C ջերմաստիճանում:

ՀՀ զինված ուժերը  սա համարում են  սադրանք և զրպարտություն, հանրության վստահությունը բանակի հանդեպ թուլացնելու միտում:

Միևնույն ժամանակ, ԶՈՒ ղեկավար կազմը առաջարկում է ցանկացած ժամանակ, ցանկացած կազմով հանկարծակի այցելել ցանկացած զորամաս՝ տեղում  հացի որակն ստուգելու նպատակով»:

Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica