close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՀԿ-ական պատգամավորը կսպասի հանքերի վերաբերյալ իշխանությունների հրապարակած ցուցակին

Քաղաքական

10 Սեպտեմբերի 2019, 15:41
 ԼՀԿ-ական պատգամավորը կսպասի հանքերի վերաբերյալ իշխանությունների հրապարակած ցուցակին

«Ընդերքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկը, որը նախաձեռնել էր խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, երեկ չներառվեց խորհրդարանի նիստի օրակարգում՝ ԱԺ մեծամասնությունը դեմ քվեարկեց:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախագծով առաջարկում է պարտադիր դարձնել հանքարդյունաբերական ընկերությունների իրական բաժնետերերի ամբողջական բացահայտումը:

Yerkir.am-ը հարցի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԼՀԿ պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանից: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Քանի որ ապրիլ ամսին այս օրենքի մասով քննարկում եղել էր, ու ընդունվել էր 10 տոկոսից ավելի սեփականության իրավունքով սեփականատերերի մասին հանրությանը տեղյակ պահելու մասին օրենքը, ապա իշխանություններն ասում են, որ սպասենք, նոյեմբերի վերջին հրապարակենք այդ 10 տոկոսի ցուցակը, և եթե հրապարակման ընթացքում պարզվի, որ մեծամասնությունը գրանցված է այդ տասը տոկոս շեմի միջակայքում, վերադառնանք օրենքի քննարկմանը, կամ իջեցնենք այդ շեմը: Իսկ մենք առաջակում էինք ընդհանրապես բացահայտել, ինչին նրանք դեմ էին: Բայց նշեմ, որ այդ օրինագծում ասվում է, որ այն չի վերաբերում այն անձանց ու իրավական կազմակերպություններին, որոնք ցուցակագրված են բորսաներում»:

Հարցրեցինք՝ հնարավո՞ր է՝ խորհրդարանական մեծամասնությունը չի ցանկանում բացահայտել հանքերի բոլոր տերերին նաև այն պատճառով, որ այդտեղ կարող են նաև իշխանության ներկայացուցիչներ լինել, քանի որ Ամուլսարի հետ է կապվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունը:

Պատգամավորը բացասական պատասխան տվեց: Մեկնաբանեց՝ դեռ մի քանի ամիս առաջ էին պատրաստում օրենքի նախագիծը: «Երեք ամիս անցել է, բայց Ամուլսարի՝ ձեր նշած հնչեղությունը հանրությունը զգացել է նոր»,- ասաց նա:

Երբ պնդեցինք, որ Ամուլսարի հարցը նոր չէ, այն դեռ նախորդ տարվա ամռանից է օրակարգային, ու խնդրեցինք հստակեցնել՝ խմբակցությունում ինչպե՞ս են վերաբերվում իշխանությունների՝ հանքերի իրական տերերին չբացահայտելու գործելաոճին, Գուրգեն Բաղդասարյանը կրկնեց մեծամասնության դիրքորոշումը՝ սպասեք ապրիլ ամսին ընդունված օրենքի կիրարկմանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica