close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չենք ուզում հավատալ, որ սերժիկների մեթոդով պետք է հարցերը լուծեն. իշխող ուժի մասին՝ Ջերմուկից

Քաղաքական

10 Սեպտեմբերի 2019, 11:05
 Չենք ուզում հավատալ, որ սերժիկների մեթոդով պետք է հարցերը լուծեն. իշխող ուժի մասին՝ Ջերմուկից

Մենք նրանց պատկերացրած ու չպատկերացրած բոլոր մեթոդներին պատրաստ ենք. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Ջերմուկ քաղաքի բնակիչ, բնապահպան ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը՝ մեկնաբանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքը, որ, եթե Ջերմուկի բնակիչները դեմ լինեն ապաշրջափակմանը, «պատկան մարմինները, իհարկե, պիտի առաջնորդվեն իրենց լիազորություններով»: Այսպես նա պատասխանել էր բնակիչների դեմ ուժ կիրառելու մասին հարցին:

«Չենք ուզում հավատալ, որ իրենք սերժիկների մեթոդով պետք է հարցերը լուծեն»,- ասաց Շիրակ Բունիաթյանը:

Այս պահին բնակիչները շարունակում են փակ պահել դեպի հանք տանող ճանապարհը: Երեկ երեկոյան՝ վարչապետի՝ ապաշրջափակելու կոչից հետո, նրանք խորհրդակցություն են անցկացրել, որին մասնակցել է ամեն ընտանիքից մի ներկայացուցիչ:  Միաձայն որոշել են, որ իրե՛նք պետք է որոշեն՝ ինչպես են ուզում ապրել իրենց քաղաքում, իրենց տան մեջ:

Շիրակ Բունիաթյանի խոսքով՝ մինչև վերջ պայքարելու են: «Մենք մեր կանանցով, երեխաներով այնտեղ կլինենք: Չենք պատկերացնում, որ պետք է ջարդեն ու անցնեն, տենց բան չի լինի»,- ասաց նա:

Ջերմուկցիների համար անհասկանալի է՝ եթե հարկատուներն իրենց գրպանից ELARD-ին տրամադրել են 400 հազար դոլար, նշանակել փորձաքննություն, որի արդյունքներն ակնհայտ բացասական են, ինչպե՞ս կարելի է դրանից հետո շահագործել հանքը:

«ELARD-ը սկայպ-կոնֆերանսի ժամանակ պարզ ասաց, որ ՇՄԱԳ-ն անբավարար է, նոր ՇՄԱԳ-ի կարիք կա, այնտեղ ամեն ինչ սխալ է գրված: Ի ցույց աշխարհի ասում ենք, վերջում ասում՝ պիտի բացվի՞: Ո՞նց կարա տենց բան լինի: Եթե մինչև սկայպ-կոնֆերանսը մարդիկ կային, որոնք ասում էին՝ դե որ վնաս չէ, թող բացվի, այդ սկայպ-կոնֆերանսից հետո բոլորն ասում են՝ թույլ չենք տալու, որ բացվի»,- ընդգծեց ակտիվիստը:

Նա նաև չի ուզում հավատալ, որ երկրի վարչապետը կարող է վախենալ արտաքին ճնշումներից: «Կարծում եմ՝ նա ունի լիքը հասկացողություն, որի արդյունքում դարձել է երկրի ղեկավար. երկրի ղեկավար երբ դառնում են, պետք է նկատի ունենան, որ ամեն ինչ էլ կարա լինի, և ժողովրդի, պետության շահը պետք է առաջնային լինի»,- ասաց Շիրակ Բունիաթյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica