close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հալեպի իշխանությունները վերականգնում են Սուք Էլ Խալ խոշոր շուկան քաղաքի կենտրոնում

Աշխարհ

10 Սեպտեմբերի 2019, 10:53
 Հալեպի իշխանությունները վերականգնում են Սուք Էլ Խալ խոշոր շուկան քաղաքի կենտրոնում

Հալեպի իշխանությունները քայլ առ քայլ վերականգում են քաղաքի ենթակառուցվածքը, որը խիստ տուժել Է Սիրիայի «հյուսիսային մայրաքաղաքի» ազատագրման մարտերի ընթացքում, հայտնում է «Արցախպրես»-ը։ 

Այն օբյեկտների ցուցակում, որոնք պետք Է շահագործման հանձնվեն մոտ ժամանակներս, նշված Է Սուք Էլ Խալ մեծ շուկան քաղաքի կենտրոնում:
 
«Պատերազմի ժամանակ Սուք Էլ Խալը շատ Է տուժել, զինյալներն այստեղ հենակետ ունեին… Մենք ամենակարճ ժամկետում պետք Է զրոյից վերականգենք բոլոր հաղորդակցուղիները, այնուհետեւ կվերականգնեք հենց առեւտրական տաղավարները»,- լրագրողներին հայտնել Է վերականգնողական աշխատանքներ կատարող ընկերության գլխավոր ինժեներ Ահմեդ ալ Լյուսին:
 
Նրա խոսքով՝ ի լրումն Սուք Էլ Խալում բանջարեղենի շուկայի վերականգնված համալիրի, կհայտնվի նոր առեւտրական կենտրոնի շենքը:
 
«Ես ուրախ եմ, որ աշխատում եմ հենց այտեղ, թեեւ այս շոգին ցանկացած աշխատանք շինարարությունում ուժասպառ Է անում: Բայց մենք գիտենք, որ այս շուկան շատ կարեւոր Է բոլորի համար՝ թե՛ քաղաքացիների եւ թե՛ նրանց համար, ովքեր ապրում են արվարձաններում: Շատ լավ կլինի, երբ Սուք Էլ Խալը վերսկսի աշխատանքը»,- պատմել Է բանվորներից մեկը՝ Սամիր Աբու Խարաջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica