close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+6°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանյան խորհրդարանական դիվանագիտությունն ամենաձախողված ոլորտներից է. Գևորգ Ղուկասյան

Հարցազրույց

9 Սեպտեմբերի 2019, 23:33
 Հայաստանյան խորհրդարանական դիվանագիտությունն ամենաձախողված ոլորտներից է. Գևորգ Ղուկասյան

Քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը կարծում է՝ հայաստանյան խորհրդարանական դիվանագիտությունն այն ոլորտներից է, որտեղ գործող իշխանությունը նկատելի թերացումներ ունի։

«Կարող եմ պնդել, որ խորհրդարանական դիվանագիտությունն ամենաձախողված ոլորտներից մեկն է։ Ընդ որում, ձախողման պատճառները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ։ Խորհրդարանական դիվանագիտության անփառունակ ընթացքի թիվ մեկ պատճառը քաղաքական իշխանության՝ որևէ գաղափարախոսության չպատկանելն է։ Խորհրդարանական դիվանագիտության հարթակներից երկուսն առանձնացնեմ. ԵԽԽՎ-ում ունենք խորհրդարանական դիվանագիտություն, որտեղ ներկայացված են մեր խորհրդարանի պատգամավորները, և ԵՄ-ի հետ աշխատանքներում ունենք համապատասխան հարթակ, որտեղ կրկին աշխատում են խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմերով։ Եվրոպական քաղաքական հարթակներում շատ կարևոր է կուսակցությունների քաղաքական գաղափարախոսությունը։ Օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցությունը որևէ քաղաքական գաղափարախոսության չի պատկանում, որովհետև մայր կուսակցությունը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ըստ էության, գաղափարազուրկ է»,- Yerkir.am-ի հետ հարցազրույցում նշեց Գևորգ Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ գաղափարազուրկ խորհրդարանական մեծամասնությունը չի կարող արդյունավետ խորհրդարանական դիվանագիտություն վարել։

Քաղաքագետը նշեց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն կարողանում ու չեն կարողանալու նորմալ միջկուսակցական հարաբերությունների մեջ մտնել այլ խմբակցությունների ու միջազգային քաղաքական կազմակերպությունների հետ։

«Հայտնի է, որ ՀՅԴ-ն ջերմ հարաբերություններ ուներ Եվրոպայի սոցիալիստների հետ, ՀՀԿ-ն աշխատում էր Եվրոպայի ժողովրդադեմոկրատական կուսակցության հետ, և այս կուսակցությունների միջազգային կապերը բավականին նպաստում էին խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը, իսկ հիմա «Իմ քայլը» խմբակցությունը որևէ միջազգային կազմակերպության չի անդամակցում, և դրանով վտանգվում է խորհրդարանական դիվանագիտությունը. սա շատ տրամաբանական է», - նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը՝ քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը նշեց՝ այս իշխանությունն արդեն 1,5 տարի է՝ աշխատում է, բայց ոչ միայն քաղաքական օրակարգեր չի առաջադրել և վտանգել է նախորդ իշխանության օրոք գեներացված քաղաքական կապիտալը միջազգային հարաբերություններում, այլև նույնիսկ տեսլական չունի։

«Ո՞ւմ է հայտնի, թե մեր իշխանությունների տեսլականն ինչպիսին է, օրինակ՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կամ Հայաստան-Եվրոպա, Հայաստան-Իրան, Հայաստան-Ամերիկա հարաբերություններում․․․ Օրինակ՝ Հայաստան-Ամերիկա հարաբերություններում ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ ես չեմ հիշում այնպիսի շրջան, երբ փոխգործակցության մակարդակն այսքան ցածր է եղել»,- նշեց քաղաքագետը։

Մանրամասերը՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica