close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+8°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան 1991-1997 թթ. (մաս 5)

ՀԱՅԱՍՏԱՆ- 1991 -1998

9 Սեպտեմբերի 2019, 18:07
 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 5)

Առաջին մասը՝ այստեղ:

Երկրորդ մասը՝ այստեղ:

Երրորդ մասը՝ այստեղ:

Չորրորդ մասը՝ այստեղ:

  

ԵՐԲ ԱՊԱՌՔՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որքան էլ կարող է տարօրինակ թվալ,բայց փաստ է,որ այդ տարիներին ապրանքների կուտակումը վերածվել էր պետական քաղաքականության։ Ժամանակին չկատարելով տնտեսվարողների նկատմամբ բյուջետային պարտավորությունները՝ փորձ է արվել նման ձեւով մեղմել երկրում առկա սղաճը,որը չափվում էր ոչ թե տոկոսներով, այլ անգամներով։

Այն ժամանակ,երբ պետությունն ապահովագրված էր իր անպարտաճանաչության եւ բյուջեով նախատեսված գումարների չվճարումների համար,բազմաթիվ տնտեսվարողների  նկատմամբ հաշվարկվում էին միլիոնների,նույնիսկ միլիարդների տույժեր ու տուգանքներ։ Կային բազմաթիվ շինարարական կազմակերպություններ,որոնց նույնիսկ 3-4 տարի առաջ կատարած աշխատանքների դիմաց ուղղակի չէին վճարում։ Դժվար չէ պատկերացնել,թե ինչ վիճակում էին հայտնվել նման կազմակերպությունները։

Ընդ որում,շատ հաճախ գործադիր մարմինները,խախտելով բյուջետային համակարգի մասին օրենքը,տալիս էին պատվերներ հետագայում վճարումներ կատարելու խոստումով,բայց այդպես էլ չէին վճարում։

Իսկ կառավարությունը նույնիսկ երբեմն-երբեմն հոխորտում  էր,որ տնտեսվարողները չեն կատարում իրենց հարկային պարտավորությունները  կամ չեն վճարում գազի,ջրի,հոսանքի դիմաց։ Այնինչ՝ ամբողջ շղթան պտտվում էր իշխանության շուրջ։ Իր անպարտաճանաչության հետեւանքով իշխանությունը ողջ տնտեսությունը մխրճել էր պարտքերի մեջ,որի պատճառով անգամ աշխատունակ ձեռնարկությունները չէին կարողանում իրականացնել տնտեսական գործունեություն։

Ավելին,հիվանդ  ձեռնարկություններն իրենց հետ այդ շղթայի մեջ էին քարշ տալիս նաեւ առողջներին, եւ շղթան շարունակում էր ընդլայնվել։ Ստեղծվել էր այնպիսի վիճակ,երբ պետությունը վերածվել էր բացարձակապես անվստահելի գործընկերոջ։ Տնտեսվարողները  խուսափում էին գործակցել նրա հետ,որովհետեւ վախենում էին,որ դա կարող է կործանարար լինել իրենց համար։

Մասնակի անհաջող համաներումից հետո այս խնդիրը փորձ արվեց լուծել հաշվանցումների ճանապահով։ Դա մի միջոց էր,երբ պետության անպարտաճանաչության դիմաց պետական պատվեր կատարած ձեռնարկությունները դրամ չէին ստանում,իսկ աշխատողները աշխատավարձ։  Այդ ճանապարհով թեեւ պարտքերը զրոյացվում էին,այնուհանդերձ, տնտեսվարողները դրանից շատ չէին շահում։ Հաշվանցումների դեպքում նրանք չէին ստանում շրջանառու միջոցներ՝ իրենց տնտեսական գործունեությունը կազմակերպելու համար։

Այնպես որ,այդ մեխանիզմը եւս չէր կարող արդյունավետ լիներ տնտեսվարողների համար։  Նամանավանդ այդ տարիներին Հայաստանի տնտեսությունը խեղդվում էր ֆինանսական միջոցների  սղությունից։ Չկային ներդրումներ,իսկ վարկային միջոցներն անհասանելի ու թանկ էին տնտեսության համար։ Պատահական չէ,որ այս շղթայում սնանկանում էին ոչ միայն առանձին տնտեսվարողներ,այլեւ առեւտրային բանկեր՝ թողնելով ավանդատուների հսկայական բանակ,ինչն այդ տարիներին Հայաստանում սովորական երեույթ էր դարձել։

Շարունակելի

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica