close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսական ինտեգրացիոն ուղղությունը գերակշռում է, այսինքն՝ հավասարաչափ գործակցության մասին խոսք լինել չի կարող. ԼՀԿ պատգամավոր

Քաղաքական

9 Սեպտեմբերի 2019, 17:46
 Ռուսական ինտեգրացիոն ուղղությունը գերակշռում է, այսինքն՝  հավասարաչափ գործակցության մասին խոսք լինել չի կարող. ԼՀԿ պատգամավոր

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը համաձայն է մեր այն դիտարկմանը, որ իշխանությունnերի արտաքին քաղաքականության վեկտորը Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով ոչ միայն չի փոխվել, դեռ մի բան էլ ավելի ընդգծված է դարձել:

Թե ինչո՞ւ են իշխանությունները փորձում ռուսահաճո քայլեր կատարել, Սիմոnյանը բացատրությունը չունի: Ասում է՝ «նյուանսներ կան, որոնց մենք տեղյակ չենք»: Պատճառը, մեկնաբանում է, գուցե փորձի պակասն է, գուցե խնդիրներ կան, որ առաջին հայացքից տեսանելի չեն, կամ էլ իներցիայով են շարժվում:

Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորն ընդգծեց, որ արտաքին քաղաքականությունն, առհասարակ, պետք է որոշակի տրամաբանության վրա հիմնված լինի, այսինքն՝ պետք է լինի կոնկերտ հարացույց, որի հիման վրա էլ որոշվի՝ ինչ ուղղությամբ են գնում և այլն:

«Մեզ մոտ, ինչպես հասկանում եմ, հարացույցը բոլոր հետ համագործակցությունն է՝ հավասար հնարավորություններ, ինտեգրացիոն գործընթացների մասնակցություն: Այսօր, այո, ճիշտ եք նկատել, ռուսական ինտեգրացիոն ուղղությունն ավելի է գերակշռում, այսինքն՝ փոխհավասարակշռության կամ հավասարաչափ գործակցության մասին խոսք լինել չի կարող, որովհետև ռուսական վեկտորը գերկշող է, ինչը հակասում է այն բոլոր խոսակցություններին, թե պետք է բոլոր հետ հավասար գործակցություն լինի: Այս պահին տեսնում ենք, որ ռուսական կողմին տրվում են առավելություններ: Թե ի՞նչ պատճառով է, չենք կարող ասել, որովհետև իշխնությունը կարող է ունենալ սեփական դրդապատճառները»,- ասաց պատգամավորը:

Ըստ Կարեն Սիմոնյանի՝ որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողով, շատ ավելի շահագրգռված են եվրոպական ուղղվածության զարգացմամբ, որ կհանգեցնի որոշակի բալանսավորման: «Եվրոպացի գործընկերների հետ հարաբերությունների ընդլայնումը, գոնե որոշ չափով, բալանսի կբերի ավելի խորացող ռուսական հարաբերությունները՝ Հայաստանին մանևրելու հնարավորություն տալով»,- կարծիք հայտնեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica