close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+8°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միֆեր և իրականություն. պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին (մաս 3)

ՀԱՅԱՍՏԱՆ-2008 -2018

9 Սեպտեմբերի 2019, 17:41
 Միֆեր և իրականություն. պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին (մաս 3)

Առաջին մասը՝ այստեղ.

Երկրորդ մասը՝ այստեղ.

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԸՆԴՎԶՄԱՆ և ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ  ՇՐՋԱՆ 2013-2015 ԹԹ. 

2011 թվականից Կառավարությունը սկսեց բարեփոխում­երի ավելի համար­ձակ ներկայացումը, քանի որ առանց հասարակության լայն իրազեկման այլևս հնարավոր չէր։ 2011 թվականի գարնանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով, Հայաստան ժամանեց Պինոչետի օրոք Չիլիի մասնավոր կենսաթո­շակային համակարգի հիմ­ադիրներից մեկը՝ Խոսե Պինիերան՝ «կիսվելու համար կենսաթոշակային բարեփոխում­երի վերաբերյալ այն փորձով, որն առկա է Չիլիում»։­ Չիլիի­ իրա­կան­ փորձի­ մասին­ տես սույն վերլու­ծու­թյան­ Մաս 3-ում։

 Հանրային ակտիվ ընդվզման շրջանը սկսվեց 2013 թվականի աշնանից, և հիմնականում կապվում է «ԴԵՄ ԵՄ. քաղա­քա­ցիա­կան­ և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության STOP շարժումների, ինչպես նաև ն­րանց աջակ­ցող­ քաղաքական ուժերի գործունեության հետ: Հանրային ընդվզման շրջանում կազմակերպվեցին մի շարք հանրային իրազեկման և բողոքի միջոցառում­ներ՝ հավաքներ, քայլարշավներ, նստացույցեր և այլն: Շարժումը նաև դիմեց խորհրդարանական ուժերին: Այս շարժմանը սատարելու մասին հայտարարե ցին նաև այն ուժերը, որոնց աջակցությամբ 2010 թվականին ընդունվեց կենսա­թոշակային փաթեթը։ 

2013 թվականի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգա­յին ժողովի թվով 36 պատգամավորների ստորագրությամբ դիմում ներկա­յացվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան: Դի մումի համաձայն՝ դռնբաց դատական նիստում բանավոր ընթացակարգով քննվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության հարցը: Մասնավորապես՝ առաջարկվում էր գործը քննարկել պետության պոզիտիվ պարտավորության ապահովման, սեփական իրավունքի պաշտպանության, տարիքային և գույքային վիճակով պայմանավորված խտրականության կիրառման անթույլատ­րելիության, համաչափության, որոշակիության սահմանադրական նորմերի և սկզբունքների համատեքստում:

2014 թվականի ապրիլի 2-ին հրապարակվեց ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1142 որոշումը, համաձայն որի՝

1«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրեն­քի­ 5-րդ հոդվա­ծի­ 1-ին մա­սի, 7-րդ հոդվա­ծի­ 1-ին և 11-րդ մա­սերի,­ դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված՝ 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները՝ այն մասով, որով չեն ապահովում յուրաքանչուր անձի հայեցողությամբ իր սեփականություն հանդիսացող աշխատավար­ձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը և հանգեց­ նում են մարդու կամաարտահայտությունից անկախ նրա սեփականու­թյան իրավունքի սահմանափակման, ճանաչել Հայաստանի Հանրապե­տության­ Սահմա­նադ­րու­թյան­ 8-րդ հոդվա­ծի­ 1-ին մասի,­ 31 և 43-րդ հոդ­վածների պահանջներին հակասող և անվավեր։

2.    Իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների պահանջներին համարժեք իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիքներ չամրագրելու և տվալ իրավահարաբերություններում գոր­ծադիր իշխանության հայեցողության սահմանները չհստակեցնելու հան­գամանքից ելնելով` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի, 3-րդ հոդվածի 2-րդ մասի և 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր։ 

3.   Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկա­պակցված՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ «… որի տնօ­րինման … կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապե­տության կառավարությունը» դրույթը և 44-րդ հոդվածի 1-ին մասը ճանա­չել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր։

4. Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկա­պակցված՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով» դրույթը ճանաչել Հայաս­տանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր։

5. Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկա­պակցված՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գույքի արգելանքի միջոցով վարչական ակտի հիման վրա սեփականության իրավունքը սահմանափակող դրույթը՝ գույքի տնօրինման, տիրապետման կամ օգ­տագործման սահմանափակման միջոցով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31 և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով նաև, որ տվալ դրույթին առնչվող իրավահարաբերությունները չեն վերաբերում քննության առարկա օրենքի իմաստով պարտադիր կուտակային վճար կատարողի /հարկային գործակալի/ անմիջական հարկային պարտավո­րությունների կատարմանը։

6«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քի­ 7-րդ հոդվա­ծի­ 2-10-րդ մա­սերի,­ 8, 37, 38, 45-րդ հոդված­նե­րի,­ 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համա­պատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությա­նը՝ սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումն­երի շրջանակներում՝ այն սահմանադրաիրա­վական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնա­բանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ՝ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրա­վակարգավորման համատեքստում, իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների իրավունքները պետք է իրացվեն միայն համար­ժեք պարտավորություններով հավասարակշռման սկզբունքին հա­մապատասխան։

7. Հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, մասնավորապես՝ սույն որոշման եզրափակիչ մասի 1-5 կետերով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխ­կապակցված են Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներով և ութ տասնյակից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատես­ված իրավակարգավորումն­երի հետ, որոնց շատ դրույթներ սույն որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի պահանջը՝ համակարգային առու­մով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, Հայաստա­նի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրեն­քի­ 68-րդ հոդվա­ծի­ 15-րդ մասի­ հիման­ վրա սույն որոշ­մամբ­ Հա­յաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամետ սահմանել 2014 թվակա­նի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապե­տության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավա­րությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսա թոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորում­ները համապատասխանեց­նելու սույն որոշման պահանջներին։

Այսպիսով, կարելի է արձանագրել. 

  • Հակասահմանադրական ճանաչվեց կուտակային վճարը։ 
  • ՀՀ կենտրոնական բանկին վերապահված նորմատիվ ակտերի ընդունումը փոխանցվեց օրենսդիրին և այլն։
  • Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն ար­ձանագրեց, որ միջազգային պրակտիկայում գործատուների և աշխատողների կողմից կատարվող սոցիալական ապահովության վճարների տոկոսային հարաբերակցությունն այնպիսին է, որ հիմ­ականում գոր­ծատուների հաշվին են ձևավորվում սոցիալական ապահովության ընդ­հանուր նպատակային վճարների կեսից մինչև երկու երրորդը։ Անկախ թոշակային համակարգի առանձնահատկություններից, աշխարհի բազ­մաթիվ երկրների (Շվեդիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Սինգա­պուր, Լեհաստան, Հունգարիա, Սլովենիա, Խորվաթիա, Սլովակիա և այլն) փորձը վկայում է, որ համեմատաբար ավելի մեծ հաջողություն են արձա­նագրում այն երկրները, որտեղ կենսաթոշակային ապահովման խնդրի լուծմանը մասնակցում են երեք հիմ­ական սուբյեկտներ՝ պետությունը, գործատուն և աշխատողը։  

ՀՀ   Սահմանադրական դատարանի 02.04.2014թ. թիվ ՍԴՈ-1142 որոշման պա­հանջները կատարելու նպատակով առանց հանրային քննարկումների ՀՀ կառավարությունը մշակել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայաց­րել համապատասխան փաթեթ, որն ընդունվել է 2014 թվականի հունիսի 21-ին։ Սույն փոփոխության շրջանակում կուտակային վճարը վերափոխվեց նպա­տակային սոցիալական վճարի՝ պահպանելով ողջ էությունը: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային պայքարում ընդգրկված էին հիմ­ականում մասնավոր հատվածի ներկայացուցիչները, ՀՀ կառավարու թյունը ներկայացրեց նոր անցումային դրույթներ, համաձայն որոնց՝ մասնավոր հատվածի աշխատողները կարող են 3 տարի (2017 թվականին ևս մեկ տարի ավելացվեց) հրաժարվել սոցիալական վճար կատարելու պարտակա­նությունից՝ դիմում ներկայացնելով մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը: Արդյունքում՝ հանրային ընդվզման ալիքը թուլացավ և դանդաղեց:

Այնուամենայնիվ, 2014 թվականի հոկտեմբերի 3-ին, Հայաստանի Հանրա պետության Ազգային ժողովի թվով 33 պատգամավորների ստորագրությամբ կրկին դիմում ներկայացվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան:

Ինչպես և նախորդ անգամ ՀՀ ԱԺ պատգամավորների ներկայացու­ցիչներն էին ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև փաստաբաններ Արտակ Զեյնալանը և Մերի Խաչատրյանը։

Դիմումի համաձայն ՝ դռնբաց դատական նիստում, գրավոր ընթացակար­գով քննվեց ՀՀ Ազգային ժողովի կողմից 21.06.2014թ. ընդունված` «Կուտակա­յին կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրեն­քի­ /ՀՕ-67-Ն/ և կից` ՀՕ-68-Ն, ՀՕ-69-Ն, ՀՕ-70-Ն, ՀՕ-71-Ն, ՀՕ-72-Ն, ՀՕ-73-Ն, ՀՕ-74-Ն, ՀՕ-75-Ն, ՀՕ-76-Ն և ՀՕ-77-Ն օ­րենքնե­րի,­ ինչպես­ նաև դրանց հետ համակարգային կապի մեջ գտնվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) 6-րդ և 10-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերա­բերյալ» գործը:

2015 թվականի հուլիսի 7-ին հրապարակվեց ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1224 որոշումը, համաձայն որի՝

 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետու­ թյան օրեն­քի`­ սույն գործով­ վեճի­ առար­կա­ 2-րդ հոդվա­ծի­ 1-ին մասի­ 28, 36 և 37-րդ կետե­րը,­ 5-րդ հոդվա­ծի­ 1-ին մասը,­ 7-րդ մասը,­ 9-րդ հոդվա­ծի­ 10-րդ մասը,­ 13-րդ հոդվա­ծի­ 1-ին, 2-րդ, 5-րդ և 13-րդ մասե­րը,­ 37-րդ հոդ­ վածի­ 3-րդ և 5-րդ մա­սի` «օրեն­քի­ 43-րդ հոդվա­ծով»­ դրույթը,­ 39-րդ հոդ­ վածի 3-րդ մասի երրորդ նախադասությունը, 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության` «որոնց կազմը և առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը» դրույթը, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբե­ րության` «ողջամիտ եկամտաբերություն» եզրույթը, 43-րդ հոդ վածի 3-րդ մասի` «ողջամիտ շահութաբերություն» եզրույթը, 44-րդ հոդ վածի 2-րդ մա­ սը, 46-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը, 62-րդ հոդ­ վածի 5-րդ մասը, 62-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունը, 63-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը, 67-րդ հոդվածի 3-րդ մասի­ 6-րդ կե­տը, 81-րդ հոդվա­ծի­ 1-ին մա­սը, 81-րդ հոդվա­ծի­ 2-րդ մասի­ 1-ին և 2-րդ կետե­րը,­ 81-րդ հոդվա­ծի­ 5-րդ մասը,­ 81-րդ հոդվա­ծի­ 7-րդ մասը, 81-րդ հոդվածի 13-րդ մասը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումն­երը: 

2. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապե­տության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր:

3. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրեն­քի­ 44-րդ հոդվա­ծի­ 1-ին մա­սը, ինչպես­ նաև 45-րդ հոդվա­ծի­ 1-ին և 2-րդ մասե­րը`­ այն մասով,­ որով­ տարե­կան­ գնաճով­ ճշգրտված չափով­ վերադարձնելու երաշխիքը չի տարածվում նաև տվյալ օրենքի 9-րդ հոդ­վածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պետական բյու­ ջեից հատկացվող համապատասխան միջոցների վրա, ճանաչել Հայաս­տանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ և 48-րդ /կետ 12/ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

4.   «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացում­եր և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-68-Ն օրենք), «Հայաստանի Հանրապե­տության քաղաքացիական օրենսգրքում լրացում­ներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-69-Ն օրենք), «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-246-Ն) 6-րդ և 10-րդ հոդվածները, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հա յաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հա­յաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-74-Ն օրենք), «Դատական ակ­տերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե­ տության օրենքը (ՀՕ-76-Ն օրենք), «Եկամտային հարկի և պարտադիր կու­ տակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքում փոփոխություններ և լրացումն­եր կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-70-Ն օրենք), «Եկամ­տային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո խություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-71-Ն օրենք), «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե­ տության օրենքը (ՀՕ-72-Ն օրենք), «Հայաստանի Հանրապետության բյու­ ջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-73-Ն օրենք), «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրա­ պետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-77-Ն օրենք), «Կենսաթոշակային համա­ կարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրի­նական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշում­ները:

Այսպիսով, կարելի է արձանագրել. 

ՀՀ Սահմանադրական դատարանը վճռեց, որ տարեկան գնաճով ճշգրտված չափով պետք է երաշխիքներ տրամադրել ոչ միայն մասնակ­ցի 5 տոկո­սի,­ այլև պետու­թյան­ կողմից­ ներդր­ված 5 տոկո­սի­ համար:­ Սույն պահանջը առ այսօր չի իրացվել, քանի որ պետությունը չունի բավարար հնարավորություններ այդքան մեծ երաշխիքներ տրամադրելու համար: Արդյունքում՝ ունենք պարտադիր համակարգ, որը պետության կողմից ամ­բողջությամբ երաշխավորված չէ:

 

  1.  
Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica