close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2019
USD1476.10
GBP1590.36
EUR1524.47
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չքնաղ-Թթուջուր-Ձորագլուխ՝ 5 կմ երկարությամբ միջհամայնքային ճանապարհն անմխիթար վիճակում է

Հասարակություն

9 Սեպտեմբերի 2019, 11:25
 Չքնաղ-Թթուջուր-Ձորագլուխ՝ 5 կմ երկարությամբ միջհամայնքային ճանապարհն անմխիթար վիճակում է

Արագածոտնի մարզի Չքնաղ-Թթուջուր-Ձորագլուխ՝  5 կմ երկարությամբ միջհամայնքային ճանապարն անմխիթար վիճակում է: Բնակիչները դիմել են՝ ուր կարողացել են: Պատկան մարմինների կողմից կա՛մ պատասխան չի եղել, կա՛մ էլ ասել են՝ սպասեք՝ ծրագիր լինի, կսարքենք։

«Ներկայիս մարզպետին անձամբ ես եմ հարցրել, թե՝ տեղյա՞կ եք այս ճանապարհից, ասել է՝ տեղյակ եմ ու մարզի ճանապարհային համար մեկ խնդիրն եմ համարում», -  Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Թթուջուր համայնքի բնակիչ Իշխան Թովմասյանը:

Չքնաղ, Թթուջուր և Ձորագլուխ բնակավայրերն արդեն տևական ժամանակ խոշորացված համայնքի մաս են։ Բնակավայրերը ներառող խոշորացված Ապարան համայնքի ղեկավարը նույնպես հարցին լուծում չի տվել՝ պատճառաբանելով, թե համայնքի բյուջեն չի բավականացնում:

«Նրանք Ապարանի փողոցներն են փոսալցում կամ ասֆալտապատում։ Բյուջե չունեն, բայց սիմպոզիում են կազմակերպում ու մեծ գումարներ ծախսում», - փաստում է Իշխան Թովմասյանը և ավելացնում. «Այս տարի եկել, չափագրումներ են իրականացրել: Ասել են՝ կսարքենք, բայց աշխատանքները չեն սկսել: Ավելի ուշ արդեն մարզպետը հայտարարել է, թե տենդեր շահող կազմակերպությունն ուշացրել է ծրագիրը, դրա համար էլ աշխատանքները չեն սկսել: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ խոստացել է, որ խնդիրը կլուծվի 2020թ.-ին: Սպասենք, տեսնենք»:

Ըստ բնակիչների՝  ծնունդով նշյալ գյուղերից են ՀՀ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը (Չքնաղ), ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը (Թթուջուր), ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը (Ձորագլուխ): Գյուղական ճանապարհների տխուր վիճակը բնակիչները համարում են նաև առաջին երկու պաշտոնյաների միջև եղած անձնական խոր հակասությունների արդյունք:

ՏԱՐՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Հայաստան 1991-1997 թթ.  (մաս 11)
17 Սեպտեմբերի 2019, 17:42 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 11)
Ընկերական մտորումներ
17 Սեպտեմբերի 2019, 09:36 Ընկերական մտորումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica