close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+8°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միֆեր և իրականություն. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին (մաս 2)

Նախագծեր

7 Սեպտեմբերի 2019, 11:51
 Միֆեր և իրականություն. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին (մաս 2)

Առաջին մասը` այստեղ:

 

ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ

2008-2010 ԹԹ.

 

Կենսաթոշակային բարեփոխում­երի իրականացումը և օրենսդրական փաթեթի ընդունման աշխատանքները մեծ թափ են ստանում 2008 թվակա­նից, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը։

ՀՀ  կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1487-Ն որոշմամբ հաստատվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարե փոխում­երի ծրագիրը և կենսաթոշակային բարեփոխում­երի իրականա ցումն ապահովող միջոցառումն­երի ժամանակացույցը։

2008 թվականին ներկայացված ծրագիրը, ըստ էության, շատ մոտ է այն հա­մակարգին, որը 2010 թվականին օրենսդրական փաթեթով ներկայացվում է խորհրդարան։ Կառավարությունը կատարում է մի շարք լրացումն­եր և փոփո­խություններ` հաշվի առնելով առկա քննադատությունը, իսկ փաստաթուղթը կրում է 2007 թվականի ընտրությունների ազդեցությունը։

Այսպես, Կառավարությունը արդեն մատնանշում է երկու կարևորագույն արդյունքների նվաճման խնդիր`

«1) կենսաթոշակների չափերի ամենամյա բարձրացում` կենսապահովման նվազագույն զամբյուղին համարժեք միջին աշխատանքային (ապահովագ­րական) կենսաթոշակի չափի ապահովմամբ.

2)   պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ անձի եկամտի և կենսաթոշակի չափի միջև կապի հաստատում»:

Խնդիրը իր արմատներով հասնում է 2004 թվական։ Մարտի 16-ին ՀՀ Ազ­գային ժողովը ՀՅԴ խմբակցության առաջարկությամբ ընդունում է «Կենսա­պահովման նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյու­ջեի մասին» ՀՀ օրենքը։ Կառավարությունը, նման թիրախ նշելով, փորձում էր մեղ­մել այն փաստը,­ որ այդ օ­րենքը­ այդպես էլ­ չի գործադր­վել,­ ինչը­ մշտապես­ արժանանում էր ՀՅԴ խմբակցության քննադատությանը։ Օրենքով նախա­տեսված էր, որ Կառավարությունը պետք է սահմանի կենսապահովման նվա զագույն զամբյուղի կազմն ու կառուցվածքը, որի հիման վրա հաշվարկվող կենսապահովման նվազագույն բյուջեն պետք է ընկած լիներ իրականացվող սոցիալական քաղաքականության հիմքում (օրենքը գործում է մինչ օրս, սակայն Կառավարությունը այդպես էլ չիրականացրեց այդ օրենքով իր վրա դրված պարտականությունները):

Մյուս հետաքրքիր փաստը, որը արձանագրում է Կառավարությունը, վե­րաբերում էր 2008 թվականին պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների ներառմա­նը պետական բյուջեի ընդհանուր եկամուտներում, ինչը հնարավոր դարձրեց պետական բյուջեի ընդհանուր եկամուտների հաշվին ապահովել կենսաթո­շակների չափերի 60 տոկոս բարձրացումը:

Նշված խնդրի ակունքները հարկավոր է փնտրել 2007 թվականի մայիսյան ընտ­րությունների նախընտրական շրջանում։ Հասարակությունում լայն բանավեճ ծա­վալվեց ՀՅԴ 2007 թվականի նախընըտրական ծրագրի մի շարք թիրախային ցու­ ցանիշների շուրջ, մասնավորապես՝ երկրում ստվերային տնտեսության ծավալների և աշխատավարձերի ու թոշակների բարձրացման հնարավորության վերաբերյալ։

Հաշվի առնելով սպասվող նախագահական ընտրությունները` Կառավա­րությունը 2008թ. պետական բյուջեով նախատեսում է համապատասխան բարձրացումն­երը։

Կառավարությունը, հիշատակելով 60 տոկոսով բարձրացումը, ակնար­կում է, որ հետագայում նման բարձրացումն­եր այլևս անել հնարավոր չի լինի՝ գործող համակարգի դեպքում, և խնդիրը հարկավոր է լուծել բացառապես նոր կուտակային համակարգի շրջանակներում. «Ակնհայտ է, որ կենսաթոշակնե­րի չափերի հետագա բարձրացումն ու երկարաժամետ պահպանումը «մեծ բեռ» է դառնալու պետական բյուջեի համար»:

Ծրագրում Կառավարությունը նշում է մի շարք մարտահրավերներ՝ 1945-ից հետո հետպատերազմյան ծնելիության բում, «բնակչության ծերացում», մեծ ծավալների ոչ ֆորմալ տնտեսության առկայություն, ծնելիության կրճատում և այլն։ Վտանգ է համարվում աշխատող/թոշակառու 1/1 հարաբերակցությունը` կանխատեսելով թոշակառուների թվի գերազանցում արդեն 2011 թվականին։

Ծրագիրը, ներկայացնելով «5 տոկոս աշխատողից և 5 տոկոս պետական բյուջեից» սխեման, միաժամանակ պարտավորվում է այդ քաղաքացիներին վճարել նաև հիմ­ական կենսաթոշակը՝ պետական բյուջեից։

Այսպիսով, կարելի է արձանագրել.

  • Առաջարկվող բարեփոխում­երի վերաբերյալ մտահոգություններ են հայտնում Արժույթի միջազգային հիմ­ադրամի և Համաշխարհային բան­ կի փորձագետները, մատնանշելով մի շարք ռիսկեր՝ ժողովրդագրական, մակրոտնտեսական, ֆինանսական շուկաների և այլն։ 
  • Կառավարությունը, ժողովրդագրական խնդիրներով, ստվերային տնտե­սության առկայությամբ, ինչպես նաև սոցիալական անարդարությամբ պայմանավորված, մարտահրավերների լուծումը տեսնում է ոչ թե այդ ոլորտներում հետևողական բարեփոխումն­երի իրականացման, այլ կու­տակային կենսաթոշակային համակարգի ներդրման միջոցով։ 
  • Կառավարությունը, 2007 թվականի խորհրդարանական նախընտրական շրջանի դասերը նկատի ունենալով, ինչպես նաև 2008 թվականի նախա­գահական ընտրություններին և սույն բարեփոխում­երին ընդառաջ, բարձ­րացնում է թոշակներն ու աշխատավարձները՝ բացառելով հետագայում նման բարձրացումը։ 
  • Հաշվի առնելով քննարկում­ների ժամանակ հնչող քննադատությունը միայն մասնավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ռիսկի վերաբեր­յալ` ավելացնում է դրույթ բոլոր քաղաքացիներին պետական կենսաթոշակ վճարելու պարտավորության վերաբերյալ։

2010 թվականին մեծ օրենսդրական փաթեթը ՀՀ կառավարությունը ներ­կայացրեց խորհրդարան։ Այն ժամանակ հրապարակային ելույթներում, հար­ցազրույցներում, ասուլիսներում հարցին անդրադառնում էին մի շարք տնտե­սագետներ, ինչպես նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները։

Կառավարության կողմից հավանության արժանացած փաթեթի շուրջ առաջին հիմ­ական հրապարակային բանավեճերը սկսվեցին 2008-ին։ Խնդ­րին անտարբեր չմնացին սփյուռքահայ մասնագետները։ Չիլիացի տնտեսագետ Արմեն Գույումճեանը (Արմեն Գույումճեանը ներկայացնում է իր դիրքորոշումը «Հետք» կայքէջին, 2008 թվականին (անգլերեն)) հայտարարեց. «Հայ ժողովուրդը իր պատմութեան ընթացքին, բացմաթիւ անգամն­եր չարչարուած է։ Պէտք չ՛ունի ուրիշ զօրաւոր հարուած մը ևս ստանալու», իսկ տնտեսագետ, պրոֆեսոր Արա Խանջանը (Արա Խանջանը կենսաթոշակային բարեփոխումների հարցով զբաղվել է գործընթացի սկզբնական շրջանից, պարբերաբար հանդես գալով քննադատական դիրքորոշումով), իր հոդվածում, ուշադրություն է հրավիրում նախատեսվող ծրագրի մեջ առկա ռիսկերին՝ աշխատաշուկայի, ֆինանսական շուկաների, ներքին ֆինանսա­ կան շուկայի անկատարության և ֆինանսական կարգավորման, կոռուպցիոն, ինչպես նաև նոր համակարգի ծախսատարության ռիսկեր («Ասպարեզ», 25 հունվարի 2010թ.):

Սամվել Ավագյանը «Կապիտալում» գրում է. «Նախորդ օրը, երբ «Հայացք» ակումբում բանավիճում էին Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը, Աժ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ու ֆինանսների փոխնա­խարար Վարդան Արամյանը, Դաշնակցության ներկայացուցիչը սենսացիոն հայտարարություն արեց կենսաթոշակային բարեփոխումն­երի վերաբեր­յալ՝ դրանք անվանելով «կործանարար»: Քանի որ կառավարությունն էապես կարևորում է այս բարեփոխում­ները, իսկ հասարակության տեղեկացվածու­թյան աստիճանը դեռևս բարձր չէ, որոշեցինք առանց էական խմբագրման ներկայացնել բանավեճի մասնակիցների կարծիքները՝ հուսալով, որ կլինեն այլ արձագանքներ ևս» (Կապիտալ Բիզնես Օրաթերթ, 2010թ. հունվարի 29, թիվ 14 (527)):

Ի պաշտպանության Կառավարության նախաձեռնության Վ. Արամյանը հայ­տարարում է. «Մեր գենդերային վիճակը այնպիսին է, որ մի քանի տարի հետո լուրջ խնդիրներ ենք ունենալու, չենք կարողանալու կենսաթոշակներ վճարել», իսկ Գագիկ Մինասյանը լրացնում. «Արևմտյան աշխարհը կործանվում է հենց այն պատճառով, որ ինքն այդպիսի համակարգ չունի»:

Ազգային ժողովում կենսաթոշակային օրենսդրական փաթեթը առաջին ըն­թերցմամբ քննարկվեց 2010 թվականի հունիսի 23-ի արտահերթ նստաշրջանում։ Հիմ­ական զեկուցողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախա­րար Արտեմ Ասատրյանն էր, իսկ հարակից զեկուցողը՝ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։

Առաջին ընթերցմամբ քննարկման ամբողջական սղագրությունը տես՝ http://parliament.am/transcript.php?AgendaID=2025&day=23&month=06&year=2010 %E2 %8C %A9=arm#23.06.2010

Առաջին ընթերցմամբ անհատական քվեարկության արդյունքները 2010 թվականի հունիսի 24-ին՝ http: //parliament.am/register.php?do=bulletin&ID=3890

Կողմ 70, Դեմ 14։ Կողմ են ար­տահայտ­վել­ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ խմբակցու­թյուն­նե­­րը։ Դեմ՝ ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները։

Վ.  Հովհաննիսյանը քվեարկությունից առաջ առաջարկում է մեծամասնու­թյանը` քննարկել բարեփոխումն­երը հանրաքվեի դնելու հարցը.

«Ուզում եմ հիշեցնել խորհրդարանի մեր քաղաքական մեծամասնությանը՝ մենք համա­րում­ ենք, որ այս հարցը­ միայն ու միայն կա­ րողէ վճռվել համաժո­ղովրդական հանրաքվեով կամ գոնե պլեբիսցիտով, որովհետև, ի վերջո, հարցը վերաբերում է ապագա սերունդներին։ Եվ այսօրվա Կառավարու­ թյունը, այսօրվա քաղաքական մեծամասնությունը, այսօրվա խորհր­դարանը իրավունք չունեն ձայների թվաբանական մեծամասնությամբ որոշել մի քանի սերնդի ճակատագիրը»։

Օրենսդրական փաթեթը երկրորդ և երրորդ ընթերցմամբ քննարկվեց և ըն­դունվեց 2010 թվականի դեկտեմբերի 20-ին սկսված արտահերթ նստաշրջա­նում։ Ամբողջական սղագրությունը տես՝

http: //parliament.am/transcript.php?AgendaID=2109&day=20&month=12&year=2010&lang=arm#20.12.2010

Երկրորդ ընթերցմամբ անհատական քվեարկության արդյունքները 21.12.2010թ.-ին՝ http: //parliament.am/register.php?do=bulletin&ID=4121

 Կողմ 72, Դեմ 1, Ձեռնպահ­ 1

Երեք­ խմբակցու­թյուն­ կողմէ քվեարկել՝­ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ։

 

Վահան Հովհաննիսյանը քվեարկությունից առաջ հայտարարում է, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը և պնդում է ՀՅԴ դիրքորոշումը, որ «այդ հարցը համաժողովրդական քննարկմանն է արժանի, այլ ոչ թե` խորհրդարանի»:

Քվեարկությանը չմասնակցելու մասին «Ժառանգություն» խմբակցության անունից հայտարարում է նաև Ստյոպա Սաֆարյանը։

Փաթեթի ընդունման տապալման վերջին փորձը ՀՅԴ խմբակցությունը անում է երրորդ ընթերցման քվեարկության ժամանակ դեկտեմբերի 22-ին։ Սղագրությունը տես՝

http: //parliament.am/transcript.php?AgendaID=2115&day=22&month=12&year=2010&lang=arm#22.12.2010

Քանի որ եղել են նախադեպեր, երբ քաղաքական փոքրամասնությունը, չմասնակցելով քվեարկությանը, կարողացել է ազդել քվորումի վրա (66-ից պակաս մասնակիցների դեպքում հարցը. չէր ընդունվում և դուրս գալիս օրա­կարգից) նման վերջին փորձը անելով Վ. Հովհաննիսյանը հայտարարում է.

«Ես կարծում­ եմ, նորից­ մեր փաստարկ­նե­րը­ հնչեցնե­լու­ կարիք­ չկա։ Մենք կոչ ենք անում պատասխանատվությամբ վերաբերվել բոլոր ֆրակցիաների ներկայացուցիչներին, անկախ պատգամավորներին և չքվեարկել, չքվեար­կել այս վտանգավոր նախաձեռնությանը կողմ, չքվեարկել ընդհանրա­պես»։ 

Հարցը ընդունվում է 69 կողմով­ (1 դեմ)։ Կողմ ե­րեք խմբակցու­թյուն՝­ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ։

Երրորդ ընթերցման անհատական քվեարկության արդյունքները տես՝  http: //www.parliament.am/register.php?do=bulletin&ID=4149

Օրենսդրական փաթեթով առաջարկվող ծրագրի մանրամասն վերլուծու­թյունը, հաշվի առնելով խորհրդարանական քննարկումն­երի ժամանակ Կա­ռավարության, քաղաքական մեծամասնության և ընդդիմության փաստարկ­ները, տրված են սույն փաստաթղթի՝ «Կենսաթոշակային բարեփոխում­երի մարտահրավերները, ռիսկերն ու խնդիրները» Մաս 4-ում։

Այսպիսով, կարելի է արձանագրել.

  • Կենսաթոշակային բարեփոխումն­երի քննադատությամբ հանդես են եկել ինչպես Սփյուռքի, այնպես էլ Հայաստանի մասնագետներ և քաղաքական գործիչներ։
  • Կառավարությունը, մինչև փաթեթի ընդունումը, չապահովեց հանրային իրազեկման և հանրության ներգրավման բավարար աստիճան։
  • Թեև խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների, փորձել է տապալել օրենսդրական փաթեթի ընդու­նումը, այդ թվում՝ չմասնակցելով քվեարկությանը, քաղաքական մեծամաս­նությանը, ի դեմս երեք խմբակցությունների, հաջողվել է ընդունել օրենք­ների փաթեթը:
  • Թեև այդ շրջանում բազմաթիվ լրատվամիջոցներ՝ 1in.am, hetq.am, cdaily.am, lragir.am, news.am, yerkir.am, a1plus.am, 7or.am և այլն, լու­սաբա­նել­ են խորհրդարանական քննարկումն­երը և պարբերաբար հրապարակել խնդրի շուրջ բանավեճի մասնակիցների տեսակետները, ընդհանուր առմամբ հանրու­թյունը մնաց անտեղյակ սպասվող փոփոխություններից և քաղաքական մեծամասնությանը հաջողվեց ընդունել փաստաթուղթը առանց հանրային դիմադրության։Շ
  • ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի բազմիցս հնչեցրած առաջարկությունը՝ հարցը դնել հանրաքվեի, իշխանությունների կողմից մնաց անպատասխան։

 

Շարունակելի

 

 

 

ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
14 Նոյեմբերի 2019, 11:27 ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica