close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+16°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.57
GBP1602.53
EUR1524.89
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովրդի վարչապետը վրեժ է լուծում համալսարանը չավարտելու փաստի համար. Վահագն Վարագյան

Քաղաքական

7 Սեպտեմբերի 2019, 09:38
 Ժողովրդի վարչապետը վրեժ է լուծում համալսարանը չավարտելու փաստի համար. Վահագն Վարագյան

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան հայտարարությանը, թե ԵՊՀ 100-ամյակը մեծ շուքով նշելու համար ստեղծվելու է պետական հանձնաժողով, իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արայիկ Հարությունյանի այս լայվից անցել է շուրջ 7 ամիս, բայց այդպես էլ ԵՊՀ 100-ամյակի պետական հանձնաժողով չի ստեղծվել: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ նախարարը չգիտի, թե ի՞նչ է նշանակում պետական հանձնաժողով, կամ էլ ժողովրդի վարչապետը չի կարողանում համակերպվել փաստի հետ, որ չի կարողացել ավարտել համալսարանն ու հիմա վրեժ է լուծում: Կա՞ մի խոստում, որ տվել եք և արել եք: Ի վերջո, շատ ազգային-պետական հաստատություններ ունե՞նք, որ 100-ամյա պատմություն ունեն: Կարելի՞ էր այսչափ քինախնդիր լինել: ԵՊՀ-ն երբեք այսչափ արհամարհված չի եղել, այն էլ, երբ պետք է նշվեր Մայր Բուհի հիմնադրման 100-ամյակը: Սա կարող է փաստել ցանկացած համալսարանական, բացի իշխանությունների դրածոներից»:

https://www.facebook.com/vahagn.varagyan?epa=SEARCH_BOX

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica