close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+5°
+13°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին կալանավայրից դուրս կգա փետրվարի 20-ին

Տարածաշրջան

6 Սեպտեմբերի 2019, 16:50
 Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին կալանավայրից դուրս կգա փետրվարի 20-ին

Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին փետրվարի 20-ին դուրս կգա կալանավայրից. հայտնում է վրացական apsny.ge –ն։

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել էր 2013 թվականի մայիսին: Նա պատիժ է կրում մի քանի գործերով, ինչպիսիք են՝ 2011 թվականի մայիսի 26-ի ցույցը ցրելու, Սանդրո Գիրգվլիանիի գործով հանցանշանները թաքցնելու, Վալերի Գելաշվիլիի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի և ընտրողներին կաշառելու գործով:

Մերաբիշվիլին ազատազրկվել էր, ընդհանուր առմամբ, 6 տարի 9 ամիս ժամկետով: Լրատվամիջոցի տվյալներով՝ այս պահին շարունակվում է նոյեմբերի 7-ի ակցիան ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու գործի քննությունը: Ըստ հաղորդման՝ նախկին վարչապետն այս գործով մեղադրվում է լիազորությունների չարաշահման մեջ:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica