close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
-1°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1477.31
GBP1618.74
EUR1528.00
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աղբի դեմ պայքարի 2 տարբերակ՝ գործարարից (տեսանյութ)

Հասարակություն

5 Սեպտեմբերի 2019, 15:35
 Աղբի դեմ պայքարի 2 տարբերակ՝ գործարարից (տեսանյութ)

Աղբահանության ապարդյուն փորձերին զուգահեռ, աղբը նվազեցնելու տարբերակներ է առաջարկում գործարար Վահրամ Միրաքյանը: Yerkir.am-ի հետ հարցազրույցում նա գլխավոր խնդիրը համարեց աղբի վերամշակումը շահավետ դարձնելը:

«Ցավոք, մեզ մոտ այդպես չէ, քանի որ թաղապետարաններն են իրենց վրա վերցնում այդ գործառույթը, և եթե կոմերցիոն չէ՝ թաղապետարանը պաշտոնապես եկամուտ չի ստանում, էլի հետագայում խնդիրներ են առաջանալու»,- նշեց նա:

Միրաքյանը բերեց Եվրոպայի օրինակը. պլաստիկ շշերը վերադարձնում են սուպերմարկետ և դրա դիմաց ստանում բոնուսներ կամ գումար, որով կարող են գնումներ կատարել սուպերմարկետից: Օրենքը խանութներին պարտադրում է, որ ունենան շշի վերամշակման սարքեր և պլաստիկ շշով բոլոր ապրանքները վաճառեն 25 ցենտով ավելի թանկ, բայց գնորդը կարող է պլաստիկ շիշը հետ բերել, գցել սարքի մեջ ու հետ ստանալ 25 ցենտը:  

«Մեզ մոտ կարելի է, ասենք, գազավորված ըմպելիքը վաճառել ոչ թե 200, այլ 250 դրամով, բայց հաճախորդն իմանա, որ այդ 50 դրամը կարող է հետ բերել: Այստեղ ոչ մեկը չի տուժում՝ ո՛չ գազավորված ըմպելիք վաճառողը՝ չի թանկանում իր ապրանքը, ո՛չ էլ տուժում է սուպերմարկետը»,-ասաց գործարարը:

Հավաքված շշերը խանութները փոխանցում են վերամշակող ընկերություններին: Սակայն խնդիրը հաճախ շղթայի հենց այս օղակում էլ առաջանում է, քանի որ վերամշակող ընկերություններին ձեռնտու չի լինում շրջել քաղաքով և տեղափոխել հավաքված շշերը: Գործարարը վստահ է, որ եթե ա՛յս մեխանիզմն աշխատի, շշերը կհավաքվեն մեծ քանակությամբ, և վերամշակող ընկերությանը ձեռնտու կլինի տեղափոխումը: «Հիմա ձեռնտու չէ, քանի որ, ճանապարհի եզրերով հավաքելով, գնում են կիլոմետրերով: Բայց եթե կենտրոնացված հավաքվի մի տեղ՝ ձեռնտու կլինի»,- կարծիք հայտնեց  Միրաքյանը:

Պլաստիկի դեմ պայքարի երկրորդ տարբերակն առաջարկելիս գործարարը նշեց՝  շշերի վերամշակումը ձեռնտու չէ, քանի որ պլաստիկի հումքը ներկրելն ավելի էժան է, քան տեղում վերամշակելը, և պլաստիկե տարաներ արտադրող  ընկերությունները նախընտրում են ներկրել: Նա առաջարկում է հումքի ներկրման վրա ավելացնել հարկերը, որպեսզի տեղում վերամշակելը ձեռնտու դառնա: Այս մեխանիզմը, սակայն, ռիսկային է, քանի որ կարող է ամբողջ ոլորտում ապրանքների գների բարձրացման պատճառ դառնալ:

«Այդ պատճառով առաջին տարբերակը, որը Եվրոպայում կիրառում են, տրամաբանական է, բայց երկրորդ տարբերակի դեպքում, երբ հումքի գինը բարձրացվի, շատ ընկերություններ կսկսեն վերամշակել պլաստիկը և կմտածեն այլընտրանքների ուղղությամբ»,- ամփոփեց Վահրամ Միրաքյանը:   

Ալիևը կայցելի Թուրքիա
18 Նոյեմբերի 2019, 15:31 Ալիևը կայցելի Թուրքիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica