close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՔՊ նիստից հետո Արսեն Թորոսյանին ասել են, որ վերականգնի «բարի անունը», այլապես կփոխեն, ինչից հետո նա սկսել է ահաբեկել մարզային բուժկենտրոնների ղեկավարներին․ Գևորգ Գրիգորյան

Բլոգեր

5 Սեպտեմբերի 2019, 14:28
 ՔՊ նիստից հետո Արսեն Թորոսյանին ասել են, որ վերականգնի «բարի անունը», այլապես կփոխեն, ինչից հետո նա սկսել է ահաբեկել մարզային բուժկենտրոնների ղեկավարներին․ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ  Գեւորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՔՊ նիստից հետո սկսել է ահաբեկել մարզկենտրոնների ղեկավարներին՝ պարտադրելով գովել իրեն ու իր քաղաքականությունը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Փաստորեն ՔՊ նիստը բուռն է անցել...

ՔՊ նիստից հետո, «նախարարին» ասել են, որ մի կերպ վերականգնի իր «բարի անունը» ու «լավ համբավը», այլապես նրան կփոխեն:
Ու ի՞նչ արեց «նախարարը»... նիստից անմիջապես հետո սկսեց ահաբեկել մարզային բուժկենտրոնների ղեկավարներին` պարտադրելով, որ գովեն իրեն և իր վարած քաղաքականությունը, նույն դիմումով զանգեց իր դրածոներին, իսկ ում «ատամը չէր բռնում» ԽՆԴՐԵՑ, որ փոխանցած հսկայական պետպատվերների դիմաց գովաբանեն իրեն...
Գովաբանեցին`
«Արաբկիր» ԲԿ (չմոռանանք վերջերս 12 մլրդ դրամից ունեցած բաժինը 0-18 տարեկանների բուժում կազմակերպելու համար)

«Աստղիկ» ԲԿ (2,7 մլրդ դրամ պետպատվեր)

«Էրեբունի» ԲԿ (ուղղաթիռի մենաշնորհ, ինսուլտների գրեթե մենաշնորհ, հսկայական պետպատվեր)

Չեմ անդրադառնում դրածոներին (նախարարի շրջապատ) և մարզային բուժկենտրոնների տնօրեններին, ում «գովքը» այնքան արհեստական էր, որ նույնիսկ ժպիտ առաջացրեց... դա պարզ էր, քանի որ նրանք գտնվում են «նախարարի» լծակների տակ:

Չեմ քննադատում և ըմբռնումով եմ մոտենում մասնավոր բուժկենտրոնների տնօրեններին, քանի որ «ничего личного, просто бизнесс» գաղափարը միշտ արդիական է»:

Ամերիկա՜, Ամերիկա՜…
3 Օգոստոսի 2020, 22:35 Ամերիկա՜, Ամերիկա՜…
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica