close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+5°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ Միչիգան նահանգը կդառնա առաջինը, որտեղ կարգելվի էլեկտրոնային ծխախոտը

Խճանկար

4 Սեպտեմբերի 2019, 17:51
 ԱՄՆ Միչիգան նահանգը կդառնա առաջինը, որտեղ կարգելվի էլեկտրոնային ծխախոտը

Միչիգանը կդառնա ԱՄՆ առաջին նահանգը, որը կարգելի բուրավետիչ պարունակող էլեկտրոնային ծխախոտները: Միչիգանի նահանգապետ Գրետխեն Ուիթմերի խոսքով՝ այդպիսով, երիտասարդությունը կպաշտպանվի վեյփինգի վնասակար ազդեցությունից. հայտնում է Washington Post-ը:

Նահանգապետը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝  նահանգի առողջապահության դեպարտամենտը հայտնաբերել է, որ վեյփինգը վնասակար է (դրանցում տարբեր քիմիական նյութեր և մետաղական մասնիկներ են պարունակվում, որոնց՝ առողջության վրա երկարաժամկետ ազդեցությունն անհայտ է, հետազոտությունները ցույց են տվել նաև, որ երիտասարդները, որոնք տարված են վեյփինգով, հաճախ սկսում են սովորական ծխախոտ ծխել), և դա է իրեն ստիպել միջոցներ ձեռնարկել:

«Իմ  համար 1 առաջնահերթությունը մեր երեխաների անվտանգությունն ապահովելն ու Միչիգանի բնակիչների առողջությունը պաշտպանելն է»,- մանրամասնել է Ուիթմերը:

Արգելքը, որը տարածվում է ինչպես մեծածախ, այնպես էլ առցանց առևտրի վրա, ուժի մեջ կմտնի անմիջապես և կսկսի գործել 6 ամսվա ընթացքում: Այն կարող է երկարաձգվել ևս 6 ամիս ժամկետով: Միաժամանակ, պետական պաշտոնյաների հավաստիացմամբ՝  մշտական կանոններ են մշակվում, որոնք արգելում են բուրավետիչ պարունակող էլեկտրոնային ծխախոտները:

Նահանգապետն արգելել է ապրանքների շփոթեցնող նկարագրությունները, մասնավորապես՝ «մաքուր», «անվտանգ» և «առողջարար», և կարգադրել է արգելել էլեկտրոնային ծխախոտների գովազդային վահանակները։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica