close
Եղանակը Երևանում
25 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստավրոպոլում կործանված Սու-25 գրոհիչի օդաչուների մարմինները հայտաբերվել են

Աշխարհ

4 Սեպտեմբերի 2019, 15:16
 Ստավրոպոլում կործանված Սու-25 գրոհիչի օդաչուների մարմինները հայտաբերվել են

Նախօրեին ՌԴ Ստավրոպոլի երկրամասում կործանված Սու-25 ռազմական ինքնաթիռի օդաչուների մարմինները հայտնաբերվել են օդանավի ընկնելու վայրում. հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքի օդանավակայանից թռիչքից հետո Սու-25 գրոհիչ է կործանվել:

Միջադեպի կապակցությամբ ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել ամայի տարածքում: Ինքնաթիռը պայթել ու ամբողջովին կործանվել է գետնին բախվելուց հետո:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել նաև, որ օդաչուները դուրս են նետվել ինքնաթիռից: Որոնողական աշխատանքները տևել են մոտ մեկ օր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica