close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցության մեջ չկան թևեր, չկան շերտեր, չկան հներ և նորեր. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Քաղաքական

3 Սեպտեմբերի 2019, 19:14
 Դաշնակցության մեջ չկան թևեր, չկան շերտեր, չկան հներ և նորեր. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Արտասահմանում  Հայաստանի պատվիրակություններին դիմավորելու և աջակցելու  շատ հարցեր դաշնակցական կառույցները հաճախ համաձայնեցնում են Հայաստանի Գերագույն մարմնի հետ` Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումը, թե Դաշնակցությունը, իբր, պառակտման եզրին է, քանի որ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցին ընդառաջ Արևմտյան Ամերիկայի դաշնակցական կառույցը ջանք չի խնայում հայ համայնքի հետ հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

«Մենք մեկ որոշումով կարող ենք դա դադարեցնել, բայց գործում ենք ի շահ մեր պետության: Եթե որոշները սա դիտարկում են իբրեւ պառակտում, քանի որ Հայաստանում կա ընդդիմադիր Դաշնակցություն, իսկ արտասահմանում Հայաստանի իշխանություններին ջերմ ընդունելություն են ցույց տալիս, ապա դա այդպես չէ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա հիշեցրեց Դաշնակցության բազմաթիվ հայտարարությունները, թե՝ որտեղ կա Հայաստանի շահը, հայ ժողովրդի իրավունքները պաշտպանելու խնդիրը, Դաշնակցությունը պատրաստ է իր ողջ ներուժով, համահայկական ռեսուրսով ու Հայ դատի գրասենյակներով նեցուկ կանգնել, քանի որ Հայ դատի գրասենյակների ստեղծման  նպատակը հայ ժողովրդի ու Հայ դատի  պաշտպանությունն է:

«Իշխանությունները կգան և կգնան, իսկ հայ ժողովուրդը շարունակելու է մնալ, զարգանալ և հզորանալ. այս իմաստով մենք արել ենք և շարունակելու ենք օգտակար լինել մեր պետությանը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Ի գիտություն Դաշնակցության պառակտումը ցանկացողների և նման լուրեր տարածողների` ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը մեկ անգամ եւս հայտնեց, որ Դաշնակցության մեջ չկան թևեր, Դաշնակցության մեջ չկան շերտեր, Դաշնակցության մեջ չկան հներ և նորեր. «Իզուր թող չփնտրեն»:

Նա ընդգծեց, որ Դաշնակցությունը 30-ից ավելի երկրներում կազմակերպական միավոր ունի և տասնյակ հազարավոր անդամներ, այդ պատճառով էլ այլակարծությունները նորմալ են՝ միշտ եղել են և շարունակելու են լինել:

«Դաշնակցության ներքին ժողովրդավարությունը Հայաստանում որևէ այլ կուսակցություն չունի»,-ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica