close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+8°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան 1991-1997 թթ.

ՀԱՅԱՍՏԱՆ- 1991 -1998

3 Սեպտեմբերի 2019, 19:15
 Հայաստան 1991-1997 թթ.

«Երկիր» լրատվական կայքէջը իր նոր նախագծի շրջանակներում հատուկ շարքով ներկայացնում է «Հայաստան 1991-1997 թթ.» ուսումնասիրությունը («Տնտեսական վերլուծությունների կենտրոն», Երևան, 2008 թ.), որում վերլուծվել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը վերոնշյալ տարիներին: Վիճակագրական տվյալների հիման վրա փորձ է արվել տալ նշված տարիների իրական տնտեսական պատկերը և վեր հանել այն խնդիրները, որոնք առկա էին եղել տնտեսական կառավարման և իրականացված քաղաքականության ոլորտում:

Ուսումնասիրությունը ներառում է տնտեսության գրեթե բոլոր բնագավառները և նպատակ ունի ներկայացնել տվյալ ժամանակաշրջանում Հայաստանում իրականացված տնտեսական գործընթացների հետևանքները, որոնք հանգեցրին արտադրական հզորությունների քայքայմանն ու փոշիացմանը:

Մաս առաջին.

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

1990-ական թվականների սկզբին մի կողմից տնտեսական կապերի խզման, մյուս կողմից պետության ղեկին հայտնված քաղաքական իշխանության ապաշնորհ  եւ հանցագործ գործունեության հետեւանքով Հայաստանի տնտեսությունը շատ արագ կանգնեց ճգնաժամի եզրին։ Անկախացումից հետո արտադրական հզորությունների մեծ մասը հայտնվեց հարկադիր պարապուրդում։ Փակվեցին բազմաթիվ ձեռնարկություններ։

Աշխատանքը կորցնելու հետեւանքով կտրուկ նվազեցին մարդկանց եկամուտները, ինչի պատճառով երկրում ստեղծվեց սոցիալական աղետալի վիճակ։ Ազատականացվեցին որոշ ապրանքների գները, որն էլ հանգեցրեց դրանց կտրուկ թանկացմանը։ Հաճախ մարդիկ հնարավորություն չունեին լուծելու անգամ հանապազօրյա հացի խնդիրը։ Ներմուծվեց հացի քարտային համակարգը։ Յուրաքանչյուր անձ ստացավ օրական ընդամենը 250 գրամ հաց գնելու իրավունք։ Թեեւ երբեմն անգամ դա անհնարին էր լինում։ Մարդիկ ժամերով հերթ էին կանգնում խանութների դիմաց իրենց հասանելիք հացը ձեռք բերելու համար։

Գրեթե չէր գործում քաղաքային տրանսպորտը, չկար վառելանյութ, մարդիկ ստիպված էին ոտքով կտրել օրական տասնյակ կիլոմետր ճանապարհ աշխատանքի կամ դասի հասնելու համար։

Բենզինի գինը հասավ աստղաբաշխական թվերի։ Էներգետիկ ճգնաժամի պատճառով ժամանակին հոսանք չէին ստանում անգամ ռազմավարական նշանակության օբյեկտները։ Հոսանքազրկվում էին նույնիսկ հիվանդանոցներն ու հացի գործարանները, ինչի հետեւանքով եղան բազմաթիվ մահացության դեպքեր, երբեմն մարդիկ սեփական տանը մահանում էին  սովից ու ցրտից։

Այս ամենի համար օրվա իշխանությունը այդպես էլ ոչ մի պատասխանատվություն չկրեց, թեեւ ստե՚ղծված իրավիճակը հիմնականում նրա ապաշնորհ կառավարման ու հանցավոր գործունեության հետեւանք էր։ Էներգետիկ ճգնաժամի տարիներին երկրի` առանց այն էլ սուղ ֆինանսական միջոցների հսկայական բաժինն ուղղվում էր էներգառեսուրսների ձեռք բերմանը, բայց դրանց մի մասն այդպես էլ Հայաստան չէր հասնում, իսկ գումարը յուրացվում էր։

Մինչդեռ եթե այդպես չլիներ, ապա կխուսափեինք էներգետիկ ճգնաժամից, երբ մարդիկ կարոտ էին օրական անգամ երկու ժամվա հոսանքի։ Չէ՞ որ, ասենք,1993թ. Հայաստանում արտադրվել է այնքան էլեկտրաէներգիա, որքան 1998թ., երբ երկրում վերականգնվել էր շուրջօրյա էներգամատակարարումը։

Կարճ ժամանակահատվածում տնտեսության անկումը հասավ աննախադեպ չափերի։ Մի քանի տարվա ընթացքում արտադրությունը կրճատվեց գրեթե կիսով չափ։ Չնայած նմանատիպ երեւույթներ դրսեւորվեցին նորանկախ գրեթե բոլոր երկրներում, այնուհանդերձ, Հայաստանում ճգնաժամը շատ ավելի մեծ ծավալներ ընդգրկեց։ Պատճառը տնտեսության մեջ իրականացվող անհեռանկար քաղաքականությունն էր։ Շատ հաճախ պետությունն ինքն էր պատճառ դառնում արտադրական հզորությունների քայքայման։ Անվերահսկելիության հետեւանքով թալանվեցին անգործության մատնված ձեռնարկությունները։ Տնտեսության մեջ առաջացավ փոխադարձ պարտքերի մի հսկայական շղթա։ Տնտեսվարողները չէին կատարում իրենց պարտականությունները միմյանց եւ պետության նկատմամբ, պետությունը` տնտեսվարողների։

Դրա հետեւանքով ձեռնարկություններում սկսեցին կուտակվել հարկային լուրջ պարտավորություններ, որոնք դրանց մեծ մասին հասցրին հարկադիր սնանկացման։ Չնայած անվճարունակության պատճառը երբեմն պետությունն էր, այնուհանդերձ, դա չխանգարեց,որ ձեռնարկությունների նկատմամբ սկսեն կիրառել բռնագանձման մեխանիզմներ։ Արհեստականորեն կուտակված պարտքերի պատճառով չնչին գներով պետական ունեցվածքը սեփականաշնորհվեց մարդկանց,որոնք պատրաստ չէին,իսկ շատ դեպքերում նաեւ մտադիր չէին շահագործել դրանք։

Սեփականաշնորհման առաջին փուլում չկար քիչ թե շատ որեւէ խոշոր ձեռնարկություն,որ չունենար հարկային պարտավորություններ` չհաշված երբեմն աստղաբաշխական  թվերի հասնող տույժերն ու տուգանքները։ Այս գործունեությունը հանգեցրեց  ձեռնարկությունների հզորությունների փոշիացմանը։ Էներգետիկ ճգնաժամի տարիներին դրանք ապամոնտաժվեցին եւ արտահանվեցին որպես մետաղի ջարդոն։

Որդեգրվեց զանգվածային սեփականաշնորհման քաղաքականություն, ինչի հետեւանքով ձեռնարկությունները չնչին  գներով հանձնվեցին մասնավորին։ Բայց այդպես էլ պայմաններ չստեղծվեցին դրանց շահագործման համար։ Չունենալով ինչպես շրջանառու միջոցներ, այնպես էլ ներդրումներ կատարելու ցանկություն ու հնարավորություններ՝ սեփականաշնորհումից հետո նոր տերերը ձեռնարկությունների մեծ մասը մատնեցին անգործության։ Չնայած մասնակի անհատույց սեփականաշնորհմանը` կոլեկտիվները շատ արագ զրկվեցին իրենց բաժնեմասից՝ փորձելով այդ ճանապարհով լուծել առօրյա սոցիալական նվազագույն խնդիրները։

Սոցիալ-տնտեսական ծանր պայմանների հետեւանքով 1992-1994թթ. Հայաստանը լքեց  շուրջ կես միլիոն մարդ։ Միայն 1992թ. արտագաղթողների  թիվը կազմեց 200 հազար, ևս 300 հազար քաղաքացի երկրից հեռացավ հաջորդ երկու տարվա ընթացքում։ Թեեւ հետագա տարիներին արտագաղթը որոշ չափով մեղմացավ, այնուհանդերձ, շարունակեց պահպանվել։ Միջին տարեկան Հայաստանը լքում էր 50-60 հազար մարդ։ Միայն 2001թ. –ից հետո երկրից մեկնողների եւ ժամանողների հաշվեկշիռը դադարեց բացասական լինելուց։   

Շարունակելի

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica