close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2019
+10°
+23°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2019
USD1476.76
GBP1608.06
EUR1526.20
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարո՞ղ էիք պատկերացնել, որ ծովախխունջն ամենաարագաշարժ կենդանիներից է

Խճանկար

3 Սեպտեմբերի 2019, 10:51
 Կարո՞ղ էիք պատկերացնել, որ ծովախխունջն ամենաարագաշարժ կենդանիներից է

Conus catus ծովախխունջը, հավանաբար, չի էլ կասկածում, որ իր ցամաքային բարեկամները դանդաղկոտության մեծ համբավ ունեն: Այս գիշատչի հարձակումն իր արագությամբ կարող է համեմատվել ինքնաձիգի կրակոցի հետ․ հայտնում է Vesti-ն: 

Հետազոտողները վստահ են, որ խխունջի անատոմիական կազմի գաղտնիքները կորող են կիրառել նոր ռոբոտներ մշակելու համար:

Հետազոտությունը, որը վկայում է այն մասին, որ Conus catus ծովախխունջը մոլորակի ամենաարագ էակն է, հրապարակվել է «Current Biology» ամսագրում: Նշվում է, որ ցամաքային խխունջները սովորաբար խոտակեր են, այդ պատճառով  էլ  շտապելու անհրաժեշտություն չկա, իսկ Conus catus-ը որսում է ձկների և այլ ծովային կենդանիների: Դրա ռադուլան՝ խխունջների «ատամները», էվոլյուցիայի ենթարկվելով, վերածվել է որսատեգի և լցված է նյարդապարալիտիկ թույնով: Գիշատիչը պետք է շատ արագ նետի այն, որպեսզի նույնիսկ ամենախլրտուն ու արագաշարժ ձուկը չփախչի իրենից:

Չնայած այս ամենին՝ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ խխունջի որսատեգը 100 անգամ ավելի արագ է, քան պահանջվում է այդ խնդրի լուծման համար: Գերարագ տեսախցիկը ֆիքսել է, որ խխունջը հասնում է նպատակին 0,1 միլիվայրկյանում: Ընդ որում, զարգացնում է 400 կմ/վ2 արագացում։  Դա հատուկ է ինքնաձիգից արձակված փամփուշտին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica