close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2019
+4°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զինվորական ճտքակոշիկ արտադրող արցախյան ընկերությունն ընդլայնում է գործունեության ծավալները

Արցախ

9 Օգոստոսի 2019, 22:58
 Զինվորական ճտքակոշիկ արտադրող արցախյան ընկերությունն ընդլայնում է գործունեության ծավալները

Արցախում գործող «Էյ բութս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը զբաղվում է զինծառայողների համար ճտքակոշիկների արտադրությամբ:Առաջին խմբաքանակն ԱՀ Պաշտպանության բանակին մատակարարել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում: Ներկայումս աշխատանքներ են տարվում երկրորդն ուղարկելու ուղղությամբ:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության տնօրեն Տիգրան Պետրոսյանը: Նրա խոսքով՝ Պաշտպանության բանակի կողմից որակը կատարելագործելու համար ստացել են որոշակի առաջարկություններ, որոնք հաշվի են առնվում աշխատանքի ընթացքում:«Ըստ այդմ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ և երկրորդ՝ ավելի հարմարեցված խմբաքանակը արդեն պատրաստ կլինի շուտով: Աշխատանքի ծավալների ընդլայնման հետ կապված՝ դերձակների կարիք ունենք: Զինուժին առաջարկվող կոշիկները դիմացկուն են ու հարմարավետ: Դրանք անջրաթափանց են»,- նշել է Տ. Պետրոսյանը:

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica