close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երիտասարդության օրվան նվիրված՝ Արցախում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ

Արցախ

9 Օգոստոսի 2019, 22:43
 Երիտասարդության օրվան նվիրված՝ Արցախում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված՝ Արցախում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մամոլ ծառայության փոխանցմամբ՝ օգոստոսի 10-ինմշակութաժամանցային ծրագիր կկազմակերպվի Պատարայի տուրիստական ճամբարում: Նույն օրըարշավ կկազմակերպվի դեպի Քիրս լեռը:
 
Օգոստոսի 11-ին ուխտագնացություն կկազմակերպվի դեպի Դիզափայտի Կատարո վանք:
 
Մի շարք միջոցառումներ կանցկացվեն օգոստոսի 12-ին:
 
Օգոստոսի 12-ին՝ ժամը 8:00-ին, քայլարշավ կկազմակերպվի դեպի Խնապատի Մեծ Նան սրբավայր, որտեղ կիրականացվի տարածքի մաքրում:
 
Ժամը 8:00-ին քայլարշավ կկազմակերպվի դեպի Չարեքտարի հին եկեղեցին:
 
Ժամը 10:00-ին երիտասարդական արշավ կկազմակերպվի դեպի «Սառույցի աղբյուր» տեղամաս:
 
Ժամը 16:00-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում կկազմակերպվի ինտելեկտուալ խաղ:
 
Ժամը 17:00-ին Մարտունու մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի կունենա համերգ:
 
Ժամը 19:00-ին բացօթյա համերգ տեղի կունենա Մարտակերտի շրջվարչակազմի հրապարակում:
 
Ժամը 19:00-ին ազգային-ավանդական խաղեր կկազմակերպվեն Հաթերք համայնքի «Մուղդուսին յալ» տեղամասում:
 
Օգոստոսի 16-ին՝ ժամը 19:00-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում կկազմակերպվի պարի երեկո:
 
Օգոստոսի 17-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի կունենա «Երիտասարդ գվարդիան» ֆիլմի ցուցադրությունը:
Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica