close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+28°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սյունիքի մարզում ականազերծման աշխատանքներ են իրականացվում

Հասարակություն

9 Օգոստոսի 2019, 19:53
 Սյունիքի մարզում ականազերծման աշխատանքներ են իրականացվում

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ և Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրերում ականազերծման աշխատանքներ է իրականացնում։

Կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Բեկ բնակավայրում ականազերծման աշխատանքներն ընթանում են «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» հետ համատեղ։

 Շուրջ 16 հազար քառակուսի մետր տարածքի ականազերծում է նախատեսվում։ Այս պահի դրությամբ հայտնաբերվել են 1 հատ F 1 նռնակ, 1 հատ OZM 72 ական, 1 հատ 73mm oc արկ։

Կոռնիձոր բնակավայրում իրականացվում են մարտական գործողությունների տարածքի մաքրման աշխատանքներ։

Ըստ ՀԱՓԿ ՊՈԱԿ պլան առաջադրանքի՝ «Հալո Թրաստ» կազմակերպության կողմից նախատեսվում է մաքրել շուրջ 30 հազար քառակուսի մետր տարածք։

 Աշխատանքների ժամանակ օգտագործվում են ԱՄՆ Պետդեպի կողմից Հայաստանին տրամադրված հանդերձանքն ու  սարքավորումները։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica