close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+5°
+13°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի զինծառայողներն առաջատարն են «Խաղաղության մարտիկ» մրցույթում

Քաղաքական

9 Օգոստոսի 2019, 19:30
 Հայաստանի զինծառայողներն առաջատարն են «Խաղաղության մարտիկ» մրցույթում

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները առաջատարն են Տավուշի մարզում ընթացող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում: Օգոստոսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարարության՝ Տավուշի մարզում գտնվող լեռնային զորավարժարանում ավարտվել է մրցույթի «Մարզիկ» մրցափուլը:

Մրցափուլի վարժություններն անցկացվել են երկու փուլով՝ օգոստոսի 8-ին և 9-ին: Առաջին օրը զինծառայողներն իրենց ուժերը չափել են ձգում վարժությունում, նռնակների և դանակների ճշգրիտ և հեռահար նետման վարժություններում, 100 մ վազքում և իգական սեռի ներկայացուցիչների համար նախատեսված համալիր վարժություններում:

Երկրորդ օրը արական սեռի ներկայացուցիչ զինծառայողներն իրենց ուժերը փորձել են կալաշնիկով ինքնաձիգից թիրախների խոցում և այլ վարժություններում:

«Մարզիկ» մրցափուլում հաղթանակ է տարել Ռուսաստանի թիմը, երկրորդ տեղում Ղազախստանի ընտրանին է, երրորդում ՀՀ Զինված ուժերի զինծառայողները:

Մրցույթի ընդհանուր արդյունքներով այս պահին առաջին հորիզոնականում են Հայաստանի զինծառայողները, երկրորդում՝  Ռուսաստանի, իսկ երրորդում՝ Ղազախստանի ընտրանին է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica