close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հոնկոնգի օդանավակայանում նստացույց է. պատճառը` դարձյալ արտահանձման մասին օրենքն է

Աշխարհ

9 Օգոստոսի 2019, 15:07
 Հոնկոնգի օդանավակայանում նստացույց է. պատճառը` դարձյալ արտահանձման մասին օրենքն է

Հոնկոնգի միջազգային օդանավակայանի ժամանումների սրահում արտահանձնման մասին օրենքում փոփոխություններին դեմ հարյուրավոր ցուցարարներ նստացույց են իրականացնում, հայտնում է South China Morning Post-ը:

Լրատվամիջոցի տեղեկություններով` բողոքի ակցիան սկսվել է տեղական ժամանակով ժամը մոտ 13:00-ի սահմաններում օդանավակայանի ժամանումների սրահում, որտեղ ցուցարարները թռուցիկներ են բաժանում ուղևորներին, որում մանրամասն բացատրում են բողոքի ակցիայի պատճառները:

Բողոքի ակցիան նախաձեռնողները լիահույս են, որ իրենց ակցիան մասշտաբային բնույթ կկրի և, որ ամենակարևորն է` տեղի ոստիկանությունը կհարգի խաղաղ բողոքի ակցիա իրականացնելու բնակիչների սահմանադրական իրավունքն ու չի փորձի միջոցներ գործադրել այն ցրելու նպատակով:

Նշվում է, որ չնայած ակցիայի կազմակերպիչների պնդումներին` միանգամայն խաղաղ է անցնելու ամեն ինչ, օդանավակայանի ղեկավարությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ անհնազանդության ակցիաներն Հոնկոնգում սկիզբ էին առել դեռևս հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Փոփոխությունների ընդունման դեպքում` թույլ կտրվի Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica