close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2019
+10°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2019
USD1476.32
GBP1618.26
EUR1531.95
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց վաճառողի և իրացնողի. նրանք բերման են ենթարկվել

Իրավունք

9 Օգոստոսի 2019, 13:45
 Երևանում ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց վաճառողի և իրացնողի. նրանք բերման են ենթարկվել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ձեռք բերել, որ մայրաքաղաքում ապրող մի երիտասարդ թմրամիջոց է ձեռք բերում և իրացնում, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նա վերցվել է ոստիկանների օպերատիվ տեսադաշտ և օգոստոսի 5-ին, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվել Նոր Նորքի բաժին։ Քրեական հետախույզների տեղեկություններով՝ երիտասարդը օգոստոսի 3-ին Էրեբունի վարչական շրջանում 10-ից ավելի փաթեթ մարիխուանա էր գնել մի տղամարդուց՝ յուրաքանչյուրի համար վճարելով 8 հազար դրամ։

Ընդ որում՝ մի քանիսը արդեն վաճառել էր, իսկ մնացածը մեքենայում էր։ Դատարանի որոշմամբ խուզարկվել է նրա «Նիսսանը»։ Հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով չորս փաթեթ։ 
Այս ընթացքում Նոր Նորքի ոստիկանները պարզել են անձի ինքնությունը, ումից նա թմրամիջոց էր գնել։ Էրեբունիում ապրող 37-ամյա տղամարդը ևս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Նրա անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 17 փաթեթ՝ ընդհանուր 44 գրամից ավելի։ Համաձայն ոստիկանության փարձաքրեգիտական վարչության եզրակացության՝ փաթեթներում մարիխուանա էր։ 
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են։

Նոր Նորքի քրեական հետախույզների հաջորդ խնդիրը պարզելն էր, թե տղամարդն ումից էր գնել մարիխուանան։ Շուտով հայտնի է դարձել նաև իրացնողի ինքնությունն ու բնակության վայրը։ Օգոստոսի 5-ին Նոր Նորքի ոստիկանները մեկնել են Կոտայքի մարզի Գառնի գյուղ՝ դատարանի որոշմամբ խուզարկելու թմրամիջոց իրացնելու մեջ կասկածվող 52-ամյա տղամարդու տունը։ Հայտնաբերվել են թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող զանգված, արմատախիլ արվել ու առգրավվել 102 հատ կանեփի թուփ, առգրավվել նաև կանեփի կիսաչոր 15 թուփ։ Տանտերը թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ 

Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
21 Հոկտեմբերի 2019, 21:06 Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
Գույժ
21 Հոկտեմբերի 2019, 17:03 Գույժ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica