close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+6°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գեղեցիկ թվեր ասելը հեշտ է, խնդիրը դրանք հիմնավորելն է. Արթուր Խաչատրյան

Հարցազրույց

8 Օգոստոսի 2019, 15:49
 Գեղեցիկ թվեր ասելը հեշտ է, խնդիրը դրանք հիմնավորելն է. Արթուր Խաչատրյան

ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը դժվարանում է պատասխանել հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս ներկայացրած մինչև 2050 թվականն իրականացվելիք ռազմավարական նպատակները իրատեսակա՞ն են, թե՞՝ ոչ։

«Ազատության» հետ զրույցում նա նշեց՝ թվերը գեղեցիկ են, բայց հիմնավորումներ չկան։

«Եթե ուզում ենք տնտեսական հաջողություն արձանագրենք, հիմա 15 անգամ չլինի՝ 14 անգամ լինի, 16 անգամ լինի, պետության դերակատարությունը որպես տնտեսական քաղաքականություն իրականացնող պետք է շատ ավելի մեծ լինի, իսկ թվերն ուղղակի իրանք գեղեցիկ թվեր են։ Սերժ Սարգսյանն էլ 2040-ի համար գեղեցիկ թվեր էր ասել։ Գեղեցիկ թվեր ասելը շատ հեշտ է, խնդիրը դրանք հիմնավորելն է, բայց քանի հիմնավորումը չեմ տեսել, չեմ կարող ասել՝ դրանք իրատեսակա՞ն են, թե՞ իրատեսական չեն։ 30 տարվա հեռանկար ենք վերցրել, այսինքն՝ պետք է դնենք և նայենք, թե 30 տարվա ընթացքում ինչ դինամիկա են մարդիկ կանխատեսում, ինչ արդյունքի են ուզում հասնել, 30 տարվա մասին է խոսքը, 30 տարի առաջ այս օրը դեռ Սովետական Միություն էր»,- ասաց Խաչատրյանը։

Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ Փաշինյանի ներկայացրածը ոչ թե ծրագիր է, այլ ցանկություն։

«Այսինքն՝ քանի դեռ էդ փաստաթուղթը դրված չէ շրջանառության մեջ, չենք կարող ասել, որ դա ծրագիր է, կարող ենք ասել, որ կա ցանկություն։ Ծրագիր որպես այդպիսին, որը կա, դա 2014-ից 2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրն է նախորդների ժամանակ ընդունված և Կառավարության ծրագիրը 2019-2024 թվականների, ծրագիրը միայն դա է, էդ ծրագրով հնարավոր չէ էդ ցուցանիշներն ապահովել, հնարավոր չէ էդ տնտեսական առաջընթացն ապահովել, դրա համար եմ ասում՝ ծրագիր չկա, կա ցանկություն, միգուցե ծրագիրը կա, բայց դա հանրայնացված չի և ներկայացված չի»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica