Արցախի և Հայաստանի միջև լինի կապի վերջնական միասնական գին կլինի. ՀԾԿՀ նախագահ
Արցախ

Մենք այս պահին բանակցել են Արցախում կապի ոլորտում մենաշնորհ ունեցող ընկերության հետ, Հայաստանում կապի օպերատորների հետ։ Արդյունքում բացի այն, որ նվազելու են ռոումինգ ծառայության գները, այլև փոխկապակցման գներն են հաստատուն գրաֆիկով նվազելու՝ յուրաքանչյուր տարի մեկ դրամով։ Վերջնական նպատակն է հասնել այն փոխկապակցման գնին, որոնք կան մեր օպերատորների միջև։ Կդառնա միասնական գին», - այսօր կառավարության նիստից հետ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԿԾՀ նախագահը։
Հարցին՝ ռոումինգը ընդհանրապես վերանալո՞ւ է, Բաղրամյանը պատասխանեց` կհասնենք նրան, որ միասնական ու վերջնական գին սահմանվի։
Հիշեցնենք, ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Facebook-ի իր էջում գրել էր, որ 2020-ի հունվարի մեկից`
- Դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%,
- Արցախից զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,
- տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%,
- կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%: