Disney-ը կնկարահանի «Տանը միայնակ» ֆիլմի ռեմեյք տարբերակը
Խճանկար

Գրեթե 30 տարի անց Disney հայտնի ֆիլմընկերությունը մտադիր է կրկին նկարահանել սուրբծննդյան լեգենդար կոմեդիան՝ «Տանը միայնակ» ֆիլմը, հայտնում է Esquire-ը` վկայակոչելով ընկերության գործադիր տնօրեն Բոբ Այգերի հայտարարությունը:
Ծրագրի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Հավելվում է նաև, որ ընկերությունը մտադիր է վերաթողարկել նաև «Գիշերը թանգարանում» եռերգությունը, «Թուլամորթի օրագիրը» և «Մեծածախով ավելի էժան է» ֆիլմերը: Այգերի խոսքով՝ ֆիլմերը «կվերաիմաստավորվեն» նոր սերնդի համար, սակայն չի հստակեցրել, թե երբ կսկսվեն նկարահանումները:
Բոլոր այդ ֆիլմերը կներառվեն Disney+ նոր սթրիմինգային հարթակում, որի թողարկումը նախատեսված է այս տարվա նոյեմբերին: Օգտատերերի համար ամսական բաժանորդագրությունը կարժենա 7 դոլար, իսկ ընկերության 3 տարբերակների (Disney+, Hulu և ESPN+) բաժանորդագրությունը՝ 13 դոլար:
Ավելի վաղ Disney-ը թողարկել էր «Առյուծ արքան», «Դամբո», «Մոխրոտիկը», «Ջունգլիների գիրքը» և «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմերի ռեմեյքները: Հաջորդ տարի կթողարկվեն «Մուլան» և «Ջրահարսը» ֆիլմերի ռեմեյքները: