close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ Պետդուման մեկնաբանել է Պենտագոնի հայտարարությունները՝ Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի ամրապնդման վերաբերյալ

Աշխարհ

7 Օգոստոսի 2019, 16:01
 ՌԴ Պետդուման մեկնաբանել է Պենտագոնի հայտարարությունները՝ Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի ամրապնդման վերաբերյալ

«Իսլամական պետության» գրոհայինների առկայությունը Մերձավոր Արևելքում ձեռնտու է Միացյալ Նահանգներին՝ այդպիսով թույլ տալով Վաշինգտոնին պահպանել իր ներկայությունը տարածաշրջանում,- РИА НОВОСТИ-ն մեկնաբանել է ՌԴ Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Յուրի Շվիտկինը՝ մեկնաբանելով Պենտագոնի հայտարարությունը Սիրիայում և Իրաքում ընդհատակյա գրոհային ցանցի ամրապնդման մասին:

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր «Իսլամական պետություն» խմբավորումը, որի ոչնչացման մասին Սիրիայում և Իրաքում բազմիցս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերջին ամիսներին ուժեղացնում և ընդլայնում է այդ երկրներում իր ընդհատակյա ցանցը: Նման եզրակացության է հանգել ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ Գլեն Ֆայնն իր՝ «Անխախտ վճռականություն» գործողության ընթացքի մասին զեկույցում, որը ԱՄՆ զինված ուժերը և նրանց դաշնակիցներն արդեն  5 տարի իրականացնում են Մերձավոր Արևելքում:

Շվիտկինը շեշտել է, որ Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ ՝ ճնշելու զինյալների դիմադրության ներկայիս թեժ կետերը: Սակայն, ըստ պատգամավորի, ԻՊ- ի պահպանումը Մերձավոր Արևելքում ձեռնտու է Միացյալ Նահանգներին ՝ տարածաշրջանում իր ներկայությունը պահպանելու համար:

«Այն, որ «Իսլամական պետությունը» բավականաչափ ուժ է պահում տարածաշրջանում, Միացյալ Նահանգների համար ձեռնտու է՝  տարածաշրջանում պահպանելու և, հնարավոր է, նույնիսկ ընդարձակելու իր ներկայությունը: Նրանք չեն հրաժարվում Սիրիայի ընտրված նախագահ Բաշար Ասադին տապալելու և այնտեղ իրենց տիկնիկային ռեժիմը հիմնելու փորձերից»,-նշել է Շվիտկինը:

ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
26 Հոկտեմբերի 2020, 17:51 ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica