close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պենտագոնը հայտարարել է Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի ընդհատակյա ցանցի հզորացման մասին

Աշխարհ

7 Օգոստոսի 2019, 15:42
 Պենտագոնը հայտարարել է Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի ընդհատակյա ցանցի հզորացման մասին

«Իսլամական պետություն» խմբավորումը, որի ոչնչացման մասին Սիրիայում և Իրաքում բազմիցս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերջին ամիսներին ուժեղացնում և ընդլայնում է այդ երկրներում իր ընդհատակյա ցանցը: Նման եզրակացության է հանգել ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ Գլեն Ֆայնն իր՝ «Անխախտ վճռականություն» գործողության ընթացքի մասին զեկույցում, որը ԱՄՆ զինված ուժերը և նրանց դաշնակիցներն արդեն  5 տարի իրականացնում են Մերձավոր Արևելքում, տեղեկացնում է РИА НОВОСТИ-ն:

«Եռամսյակի ընթացքում (2019-ի ապրիլ-հուլիս) «Իսլամական պետությունը» շարունակել է տարածքները սեփական ուժերով պահելու մարտավարությունից  անցումը Սիրիայում ապստամբական շարժմանը և ամրապնդել է իր ապստամբական հնարավորությունները Իրաքում: «Անխախտ վճռականություն» գործողության հրամանատարության տվյալներով՝  ԻՊ-ն իրականացրել է սպանություններ, մահապարտ ահաբեկիչների առևանգումներ և գյուղատնտեսական մշակաբույսերի հրդեհումներ, ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում:

Բացի այդ ԻՊ-ն «վերածնվող բջիջներ» է ստեղծել Սիրիայում  և ձգտել է ընդլայնել իր հրամանատարական և վերահսկիչ կետերը Իրաքում», - նշվում է զեկույցի անոտացիայում:

Փաստաթղթում նշվում է նաև, որ ԻՊ-ն  վերականգնում է իր ֆինանսական ցանցը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica