close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2019
+13°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարությանը հնարավոր բոլոր միջոցներով խանգարել «Սանիթեք»-ին. Նախկին թաղապետը՝ Հայկ Մարությանին

Բլոգեր

7 Օգոստոսի 2019, 11:46
 Մարությանը հնարավոր բոլոր միջոցներով խանգարել «Սանիթեք»-ին. Նախկին թաղապետը՝ Հայկ Մարությանին

Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը Facebook-ի իր էջում գրում է.

«Ճիշտ է, որ քաղաքապետն ասում է ՝ «Սանիթեք»-ը ներդրումներ չի անում։ Թող բացարձակ տպավորություն չլինի, թե այդ ընկերության փաստաբանն եմ, ես «Սանիթեք»-ին նայում եմ որպես միջազգային ներդրող , և այդուհանդերձ երբվանի՞ց և ինչո՞ւ «Սանիթեք»-ը դադարեցրեց ներդրումները։ Հիշեցնեմ ՝ անցյալ տարի Հայկ Մարությանի քարոզարշավի ժամանակվանից, երբ վերջինս իր բոլոր ելույթներում հայտարարում էր, որ հետ է վերցնելու այդ գործառույթը տվյալ ընկերությունից։ Որ մի ընկերությունը կշարունակեր գումար ներդնել՝ չիմանալով իր ճակատագիրը։Եվ թող քաղաքապետը չմոլորեցնի երևանցիներին, իբր թե քաղաքապետարանը ամեն կերպ փորձել է օգնել «Սանիթեք»-ին, ուղղակի ստում է, հնարավոր բոլոր միջոցներով խանգարել է ,դրա վառ ապացույցը վերոհիշյալ իր ելույթները քարոզարշավի ընթացքում։ Ինչևէ, ունենք աղբահանության խնդիր ,և այն լուծել է պետք։Ինչպես է՞ քաղաքային այս իշխանությունն ուզում լուծել. նոր համայնքային ընկերություն է հիմնում,արդեն գրեթե 3.5 միլիոն դոլար մեր բյուջեից ծախսել է , բացի դա էլ տարեկան 2 մլրդ. դրամ հատկացրել է այդ ընկերությանը , հիմա էլ ևս 1.7 մլրդ դրամ ,որի մի մասը մանկապարտեզների վերանորոգման բյուջեից։ (Հլը մի հարցնող լինի էդ վերանորոգման մրցույթները ինչո՞ւ մինչև հիմա չի եղել ,որ դեռ էդ փողը տեղում է։ Որ ժամանակին ասում էի սա երևանցիների հաշվին է լինելու, էն ո՞վ էր քրքրվելով համոզում, որ չէ՛։ Հիմա էլ ասում եմ սա ՉԻ՛ արդարացնելու, ունենալու ենք ժամանակավոր արդյունք։ Այսօր էլ ասում է հիմա համայնքը կանի, հետո, երբ իրավիճակը կկայունանա, նոր կմտածենք այլ օպերատոր ներգրավելու մասին։ Դե լավ է ընկեր, բա էդ առածդ մեքենաները ի՞նչ ես անելու, թե Երևանի բյուջեն քո համար «անքաղ բոստան է»՝ հիմա պաշտոնավարումդ մի քանի ամիս երկարացնելու համար մի քանի միլիարդ ծախսես, հետո էլ «Երևանի հերն էլ անիծած, երևանցիների է՞լ»։ Մնալու է կոկորդիդ»։

Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica