close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+7°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախը մեր բոլորի կիզակետն է

Քաղաքական

6 Օգոստոսի 2019, 22:35
 Արցախը մեր բոլորի կիզակետն է

Համահայկական 7-րդ ամառային խաղերի և Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպելու առիթով այս օրերին Արցախում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանը: «Ապառաժ»-ի հետ զրույցում ՀՅԴ ներկայացուցիչը ողջունել է այն հանգամանքը, որ Համահայկական խաղերի բացումը կատարվում է Ստեփանակերտում: «Համոզված եմ, որ դա հատուկ նշանակություն ունի, նույն այդ պատճառով մենք տարեսկզբին ՀՅԴ Ընդհանուր Ժողովը գումարել ենք Ստեփանակերտում: Արցախը մեր բոլորի կիզակետն է. Արցախի համար բոլորս անելիք ունենք: Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մեր երկրի զարգացման ուղին պետք է հիմնված լինի «Զարգանալ՝ չզիջելով» գաղափարախոսության վրա: Եվ ուրախ եմ ասելու, որ զարգացման այս ուղու շուրջ համախոհությունը նկատելի է համահայկական առումով»,- նշել է Հակոբ Տեր-Խաչատրյանը:

Անդրադառնալով նախօրեին Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշել է, որ սպորտն ինքնին միացնող ազդակ է և Համահայկական խաղերի ընթացքում դա պետք է լինի միասնականության նորովի դրսևորում և ամբողջական հայության խանդավառության առարկա: «Ես  անձամբ ներկա էի տեղի ունեցած հանրահավաքին: Մեզ համար մտահոգիչ էր, որ բացման արարողությունից առաջ տեղի ունեցած  հանրահավաքը քաղաքականացվեց: Ողջունում ենք ԱՀ նախագահի և  ՀՀ վարչապետի ելույթներում միասնականության շեշտադրումը: Սակայն Դաշնակցությունը գտնում է, որ այն պետք է լինի համոզումով, իրական միասնականություն՝ առանց քաղաքական շահադիտության»,- ասել է Հակոբ Տեր-Խաչատրյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica