close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2019
+7°
+18°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը մասնակցում է դատապարտյալների միջև շախմատի միջազգային առաջին առցանց առաջնությանը

Իրավունք

5 Օգոստոսի 2019, 21:58
 Հայաստանը մասնակցում է դատապարտյալների միջև շախմատի միջազգային առաջին առցանց առաջնությանը

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 5-ին կայացել է  արագ շախմատի առցանց միջազգային առաջնության առաջին փուլըորը կազմակերպվել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ՝ շախմատային 7 հզոր երկրների՝ ԲրազիլիայիՌԴԱնգլիայիԱՄՆԻտալիայիԲելառուսի և Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալների միջև:Հայաստանի թիմըորը կազմված էր «Արթիկ», «Արմավիր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների լավագույն խաղացող 4 դատապարտյալներիցառաջին փուլում իր ուժերը չափել է Ռուսաստանի ԴաշնությանԲրազիլիայի և Անգլիայի դատապարտյալների հետԱնզիջում մրցամարտում Հայաստանի թիմը հաղթել է Բրազիլիայի և Անգլիայի թիմերինսակայն պարտվել Ռուսաստանի Դաշնության թիմին

Խաղին հետևում էին հայ շախմատիստգրոսմայստերՀայաստանի քառակի չեմպիոնշախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը և միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանըորը նախապատրաստում էր Հայաստանի դատապարտյալների թիմը խաղի առցանց ձևաչափին:

«Հիշեցնենքոր վաղը՝ օգոստոսի 6-ինկկայանա մասնակից պետությունների թիմային առաջնության եզրափակիչ փուլըև կորոշվեն հաղթողները:

Նույն օրը տեղի կունենա նաև փակման արարողությունըայնուհետև մասնակից պետությունների քրեակատարողական հիմնարկների ներկայացուցիչները տեսազանգի միջոցով ամփոփ կներկայացնեն տեղեկություն շախմատի զարգացման և ընթացքի մասին իրենց երկրների քրեակատարողական հիմնարկներում:

Նշենքոր տարբեր երկրների քրեակատարողական հիմնարկների միջև նմանատիպ ձևաչափով մրցաշար կազմակերպվում է առաջին անգամ»,- նշված է հաղորդագրության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica